Փետրվարի 14-ից ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք ուժգին երկրաշարժ է եղել, որը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևանում։