ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ այսօր ներկա է եղել եվրոպական Estateguru ընկերության երևանյան տեխնոլոգիական կենտրոնի բացմանը։
«Ընկերությունն անշարժ գույքով ապահովված peer-to-peer կարճաժամկետ վարկեր է տրամադրում եվրոպական շուկայում՝ անհրաժեշտ գումարները ներգրավելով անհատ փոքր ներդրողներից։
Ողջունելի է տեսնել՝ ինչպես են միջազգային տեխնոլոգիական ընկերություններն ամրապնդվում Հայաստանում և դառնում ծաղկող հայկական ՏՏ էկոհամակարգի մաս»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։