Փետրվարի 7-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել է «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և արտադրական հնարավորություններին: Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Ընկերության գործունության հիմնական ոլորտը մետաղների մեխանիկական մշակումն է՝ թվածրագրային ֆրեզերային և խառատային հաստոցներով։
Արտադրվում են մետաղական կաղապարներ, շտամպեր, տարբեր նշանակության դետալներ արդյունաբերության տարբեր ոլորտների, այդ թվում նաև ռազմարդյունաբերության համար։
Ընկերության հիմադիրները տեղեկացրել են ընդլայնման մտադրությունների մասին և ներկայացրել հեռնակարային նախագծերը, որոնց հիմնական նպատակն է արդիականացնել մեծ չափսերի ֆրեզերային և խառատային թվածրագրային հաստոցներ։
Նարեկ Տերյանը Կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը գործունեության ընդլայնման ուղղությամբ:
Ընկերությունը հիմնվել է 2018 թ.` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի համակուրսեցիներ Դավիթ Կանդայանի և Դավիթ Զաքարյանի կողմից»,- նշված է գրառման մեջ: