Բիթքոինի գրեթե 50 տոկոս գնանկում վերջին շաբաթների ընթացքում: Նախորդ տարվա հոկտեմբերին կրիպտոարժույթների շուկան այնքան էր ակտիվացել, որ բիթքոինի գինը հասել էր պատմական ռեկորդի՝ ավելի քան 68 հազար դոլար: Անկումը եղավ նույն արագությամբ՝ մինչև 37 հազար: Այս պահին գինը 44 հազար դոլար է: Վերջին շրջանում ոչ միայն բիոքոինը, գրեթե բոլոր հիմնական թվային արժույթներն են գնանկում գրանցել:
Նարեկ Զաքարյան (ֆինանսիստ) - 2020 թվականին, երբ կորոնավիրուսի հետևանքով Ամերիկայի պետությունը մեծ օգնություն ցուցաբերեց իր քաղաքացիներին, այսպես կտրուկ ավելացավ փողի քանակը շուկայում՝ մ2 փողի զանգվածը, որը իրենից ներկայացնում է կանխիկը, բանկային ավանդները էս ամբողջի գումարային ցուցանիշը մինչ կորոնավիրուսը 15 տրիլիոն էր, կորոնավիրուսից հետո՝ 21.5 տրիլիոն: Այսինքն՝ էս ավելացված գումարը հիմնականում գնում էր ռիսկային ակտիվներ, և այստեղ շահեց կրիպտոարժույթների շուկան»:
Աշխարհում Կենտրոնական բանկերի վերաբերմունքը կրիպտոների նկատմամբ շատ բացասական է,- նկատում է Զաքարյանը,- հավելում՝ պատճառն այն է, որ սպառնալիքի տակ է հայտնվում երկրի ֆինանսական կայունությունը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի պես երկրները խուսափում են կրիպտոարժույթներից, քանի որ այն կարող է թուլացնել ազգային արժույթը, հանգեցնել տեղական փողի պահանջարկի նվազման: Որոշ երկրներ անգամ փորձում են, որպես այլընտրանք, սեփական թվային արժույթը ստեղծել:
Նարեկ Զաքարյան - Փոքր երկրների համար, որոնց սեփական արժույթներն առանց այն էլ կայուն չէին, ավելի հեշտ է խրախուսել այս կրիպտոարժույթների տարածումից, և, ինչու չէ, կարելի է հիշել հենց Վենեսուելայի օրինակը՝ տարիներ առաջվա, որ ոչ միայն խրախուսում էր, այլ նաև սեփականը փորձեց ստեղծել և դա դարձնել համաշխարհային արժույթ՝ միաժամանակ դրսից արտարժույթ ներգրավելու համար:
Նախորդ տարի աշխարհում միջազգային հայտնի ֆինանսական կազմակերպությունները կանխատեսում էին, որ 2022-ին բիթքոինի գինը կհասնի 100 հազար դոլարի, եթե մարդիկ իրենց խնայողությունների 50 տոկոսը կրիպտոարժույթի մեջ ներդնեն:
Նարեկ Զաքարյան - Ինքը ուղղակի սպեկուլյատիվ ակտիվ է, որի գնի բարձրացումը կախված է մարդկանց՝ ներդրողների սպեկուլյատիվ հավատից: Նմանատիպ իրավիճակներ պատմությանը շատ են հայտնի: Օրինակ՝ առաջին մեծ ֆինանսական փուչիկը 1600-ականների կակաչների փուչիկն էր Հոլանդիայում տեղի ունեցած և նորից նույն պատճառները կային նորից գումարի կտրուկ աճ տնտեսական աճի պայմաններում, և մարդիկ 1 կակաչի համար վճարում էին այնքան, որքան արժեր, օրինակ, 2 հարկանի տունը Հոլանդիայում:
Հայաստանի Գլխավոր դրամատունը իր ռազմավարության մեջ նշել է՝ Կենտրոնական բանկի՝ սեփական թվային արժույթի ներդրման վերաբերյալ իրենց մոտեցումը կհրապարակեն առաջիկա 1 տարվա ընթացքում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան