Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ փետրվարի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 9555 մարդ, մահացել է 44 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 226 444 դեպք, այստեղից ապաքինվել է 1 030 065 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15 060 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 84 658 թեստավորում, այդ թվում 59912-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 31 746-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 31.09% է, վերջին 14 օրվանը՝ 23.4%, վերջին 7 օրվանը՝ 26.38%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 730 067 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6714 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5522 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2041 անձ: