ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական համագործակցությունը, ինչպես նաև «Ուկրաինայի դեմ ռուսական ենթադրյալ ագրեսիան զսպելու համատեղ ջանքերը»։ Այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին փոխանցած անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները: Ի թիվս այլ կետերի՝ ԱՄՆ-ից և դաշինքի անդամներից Կրեմլը սպասում է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման, այդ թվում՝ Ուկրաինային դաշինք ընդունելու մերժում, ինչպես նաև լուրջ հարձակողական սպառազինությունների, մասնավորապես՝ միջուկային զենքի տեղակայման սահմանափակումներ: Արդեն անցկացվել է տարբեր ձևաչափերով խորհրդակցությունների մի քանի փուլ, սակայն համաձայնությունների մասին դեռևս չի հայտարարվել։
Սալիվանն ու Քալընն անդրադարձել են նաև «տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- հայտնում է ТАСС-ը։