• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ սկսեցի զբաղվել՝ մշակութային խնդիրները լուծելու համար. Հովակիմյան Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ... 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2021 թ. ՔԿ-ի վարույթում քննվել է 41883 քրգործ. կոլեգիայի ընդլայնված նիստ է հրավիրվել
Հասարակություն
16:1131 Հնվ, 2022

2021 թ. ՔԿ-ի վարույթում քննվել է 41883 քրգործ. կոլեգիայի ընդլայնված նիստ է հրավիրվել

2022 թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:



Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու համար՝ վստահություն հայտնելով, որ Վ.Մեսրոպյանն իր ծառայողական նոր գործառույթները ևս իրականացնելու է առավելագույն պատասխանատվությամբ և նկատելի արդյունավետությամբ:



Այնուհետև, օրակարգային հարցերի շրջանակներում, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում 2021 թվականի ընթացքում արձանագրված ցուցանիշներն ու անդրադարձ կատարել ընթացիկ տարվա համար նախատեսված գործընթացների կազմակերպման մանրամասներին:



Անդրադառնալով նախորդ տարվա վիճակագրությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների և բաժինների վարույթում կրկնակի հաշվառմամբ քննվել է 32544 քրեական գործ (2020 թ.՝ 26450) կամ 6094 քրեական գործով ավելի, քան 2020 թ. (աճը կազմել է 23%): 2021 թ. վարույթում քննված 32544 քրեական գործից 19165-ը կամ 59%-ը քննվել է Երևան քաղաքի քննչական մարմինների վարույթում (2020 թ. 15258 գործ, աճը կազմել է 25.6%), իսկ 13379-ը կամ 41%-ը` մարզային քննչական վարչությունների վարույթում (2020 թ. 11192 գործ, աճը կազմել է 19.5%):



Կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ, տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթի գործերի շուրջ 77.7%-ը:



Հաշվի առնելով, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնցով հիմնարար, սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում հանցագործությունների որակման և մինչդատական վարույթի իրականացման ոլորտում՝ ՔԿ նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանն առաջարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող քննիչների հետ կազմակերպել մասնագիտական պարապմունքներ:



Հաջորդ զեկույցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը ներկայացրել է, որ գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում  արձանագրվել է քրեական գործերի աճ՝ 26.6 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև գլխավոր վարչությունում արդեն իսկ ավարտված և հանրությանը հայտնի անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերի առթիվ քննված գործերին:

Ա.Մելիքյանի տեղեկացմամբ 2021 թվականին 65-ով կամ 45.8 %-ով նվազել է վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցված գործերի քանակը: Բացի այդ, 134-ով կամ 74.4 %-ով ավելացել է մեկ վարույթում միացված, 11-ով կամ 17.2 %-ով՝ դատարան ուղարկված գործերի քանակը, ինչը վկայում է, որ հանցագործությունները բացահայտվել են, միացվել այլ գործերի և նախաքննությունն ավարտվել մեղադրական եզրակացությամբ:

Կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանը ևս մանրամասնել է նախորդ տարվա որոշ հիմնական ցուցանիշներ:

Ա.Կրկյաշարյանի տեղեկացմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ կամ Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի գրեթե 19.9 %-ը, որոնցից 2456-ը փոխանցվել է 2020 թվականից: 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերից ավարտվել է 3420-ի կամ 40.9 %-ի նախաքննությունը (2020 թ.՝ 1790 կամ 33.4 %). արտադրողականությունն ավելացել է 7.5%-ով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են  394 անձինք, նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է, որ 2021թ. ընթացքում Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ կառույցի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, նորմատիվ իրավական տարբեր ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ: Հատկապես զգալի աշխատանք է կատարվել Կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և վերջիններիս ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերի, ինչպես նաև՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման գործընթացի կատարելագործման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է օրենքների 12, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 8 նախագծեր, որոնց մի մասն ընդունվել են, իսկ որոշ նախագծեր դեռևս քննարկումների փուլում են:

Ա.Այվազյանի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2021թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 321 հարցում:

Նախագահի տեղակալի  փոխանցմամբ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից քննվել են Քննչական կոմիտեի նախագահի 19 միջնորդություններ՝ 26 անձի նկատմամբ:

Օրակարգային վերջին հարցի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32483 քրեական գործ)՝ աճը կազմել է 28.9%, նախապատրաստվել է 6293 նյութ (նախորդ տարի՝ 4992): 2021 թվականին ընթացք է տրվել 36025 քրեական գործի՝ 2020 թվականի 25045-ի դիմաց և այս պարագայում աճը կազմել է 43.8%: Քրեական գործերի մնացորդը տարեվերջում կազմել է 5858 քրեական գործ՝ նախորդ տարվա 7438-ի դիմաց. այսինքն՝ 1580-ով պակաս և նկատելի է դառնում, որ վարույթի աճի պայմաններում ավելի շատ քրեական գործերի ընթացք է լուծվել: Ընդ որում հատկանշական է, որ 2021 թվականին միայն ընթացքը լուծված քրեական գործերի քանակը 3542 գործով գերազանցել է ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի ամբողջ վարույթը և 3065 գործով՝ 2019 թվականի վարույթը, ինչը վկայում է Քննչական կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին: Ընդհանուր առմամբ դատարան ուղարկվել է 4729 քրեական գործ, որը 31.3%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից: Ըստ վիճակագրության՝ արտադրողականությունը կազմել է 86%` նախորդ տարվա 77 %-ի դիմաց, և մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը շնորհակալություն է հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին՝ 2021 թվականի ընթացքում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ Կոմիտեի ծառայողներն արել են առավելագույն հնարավորը՝ կառույցի համակողմանի գործունեությունն ապահովելու համար: Այդ ամենով հանդերձ Ա.Քյարամյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով Քննչական կոմիտեի գործունեության  արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին կազմակերպվել է «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևների, ինչպես նաև՝ ծառայողական այլ խրախուսանքների հանձնման հանդիսավոր արարողություն:

Դիտումների քանակ41
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015