• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Աստղագիտական ամռան առաջին օրը... 22:59
ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների... 22:09
Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ Հետընտրական Հայաստան. ընդդիմության և... 21:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:1628 Հնվ, 2022

Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ բանաձև

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևը, որի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը: Քվեարկությանը նախորդող քննարկման ընթացքում եվրոպացի գրեթե բոլոր պատգամավորները հաստատեցին՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո:

Բորիանա Աբերգ (ԵԽԽՎ համազեկուցող, Շվեդիա) - Կառավարության խաղաղ փոփոխությունը տեղի է ունեցել սահմանադրական դրույթների խստիվ պահպանմամբ: Դա կարևոր իրադարձություն էր հայկական հաստատությունների պատմության մեջ: Նոր կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ և հավակնոտ բարեփոխումներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքին և դատաիրավական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական օրենսգրքին, ընտրական բարեփոխումներին և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը:

Աբերգը հիշեցրել է, որ որպես զեկուցող իր նշանակվելուց ընդամենը 2 շաբաթ անց սկսվել է 44-օրյա պատերազմը, և նկատել՝ «հայաստանյան ինստիտուտները համավարակի պատճառով արդեն իսկ փորձության էին ենթարկվել, ինչպես մյուս եվրոպական երկրները»:

Բորիանա Աբերգ (ԵԽԽՎ պատգամավոր, Շվեդիա) - Ոչինչ այնքան ծանր չի անդրադառնում ժողովրդավարության վրա, որքան պատերազմը։ Եվրոպայի շատ երկրներ դրանում համոզվել են սեփական փորձի հիման վրա։ Հայաստանի՝ բավականին երիտասարդ ժողովրդավարության ինստիտուտները, իհարկե, հայտնվեցին շատ ծանր իրավիճակում, սակայն դուրս եկան այդ ծանր շրջանից ամրացած և օրինակ են ծառայում Եվրոպայի խորհրդի երկրների համար:

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները թույլ տվեցին լուծել քաղաքական ճգնաժամը:

Կոռուպցիայի դեմ պայքարը գերխնդիր է, մենք ողջունում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Մենք խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին ամրապնդել այս ինստիտուտը: Հայաստանը կարող է հպարտանալ մինչ այժմ իր ձեռքբերումներով:

Եվրոպացի պատգամավորները քննարկման ընթացքում չեն թաքցրել իրենց զարմանքըմ ոև համավարակի և պատերազմից հետո էլ Հայաստանը շարունակում է շարժվել ժողովրդավարական զարգացման ուղիով:

Կիմմո Կիլյունեն (ԵԽԽՎ համազեկուցող, Ֆինլանդիա) - 2021 թվականի նոյեմբերին մենք այցելեցինք Հայաստան այս զեկույցը պատրաստելու համար: Դրանում ներառված բոլոր արձանագրությունները ներկայացնում են այն, ինչ տեսել ենք ու գնահատել սեփական օրինակով: Մենք զարմացած էինք, դրական իմաստով. Հայաստանն առաջընթաց է գրանցել, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում:

Ջոն Հոուելլ (ԵԽԽՎ պատգամավոր, Մեծ Բրիտանիա) - Ես նույնպես մտահոգություն ունեի, թե ինչպես Հայաստանը կպահպանի իր դիրքերը օրենքի գերակայության հարցում: Մեր խնդիրն է կանգնել նրա կողքին այս բարդ իրավիճակում և աջակցել ժողովրդավարության նկատմամբ վստահության ձևավորման հարցում: Ես շնորհավորում եմ Հայաստանի իշխանությանը իր ստանձնած բարդ առաքելության համար, ես վստահորեն կարող եմ ասել՝ այդ կարևոր առաքելությունը կանգ չի առել:

Բանաձևի քննարկման ընթացքում՝ Ադրբեջանը, հավատարիմ իր ձեռագրին, հայտարարել է՝զեկույցը չի համապատասխանում իրականությանը, և անհանգստություն արտահայտել, թե ինչու են բոլորը շարունակում օգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, եթե հակամարտությունն ավարտված է, իսկ «Լեռնային Ղարաբաղ» այլևս չկա: Բաքվի համար ցավոտ քննարկումն ավարտվել է անարդյունք: Բանաձևի վերջնական տեքստում ադրբեջանական պատվիրակության առաջարկված բոլոր փոփոխությունները՝ մերժվեցին. հայկական պատվիրակության առաջարկներն ընդունվեցին:

Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին: Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ. քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

ԵԽԽՎ զեկույց - Վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված վերջին համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից: Գնահատելի է, որ ընդդիմությունը օգտագործելով ընտրությունների արդյունքների վիճարկման բոլոր օրինական միջոցները, ընդունել է դրանք և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020 թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը մատնանշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները:

ԵԽԽՎ զեկույց - Վեհաժողովը վերահաստատում է իր պահանջը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, կարևորում է հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման անհրաժեշտ մեխանիզմների ներդրումը և ափսոսանք է հայտնում լարվածության թուլացմանը չնպաստող ելույթների ու գործողությունների աճի համար։ Վեհաժողովն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։ Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին՝ համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին:

ԵԽԽՎ զեկույց - Վեհաժողովը կոչ է անում շարունակել դատական բարեփոխումների իրականացումը, կարևորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը: Հայաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարել են պատվով՝ այդ ընթացքում դատավորներին առաջարկելով վաղաժամ թոշակի անցնել։

Բանաձևը կոչ է արել Հայաստանի իշխանությանը՝ իրականացնել միջոցառումներ, մի կողմից, խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և, մյուս կողմից, ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև հավասարակշռության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները:

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ45
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015