Հանրապետության տարածքում հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Երևանում հունվարի 27-ին սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: