• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք. լուսանկարներ
Հասարակություն
16:0127 Հնվ, 2022

Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք. լուսանկարներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (քաղաք Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր կատարվել է Հանրապետական մաղթանք։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:
 
Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
 
May be an image of 7 people and people standing
 
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց բանակի օրվա առիթով իր խոսքն ուղղեց եկեղեցում ներկա սպաներին, զինվորներին, գնդերեցներին և հավատացյալներին․ «Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով՝ աղոթելու մեր երկրի խաղաղության համար, և հայցելու, որ Տիրոջ օրհնությունը, պահպանությունն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ։
 
Մեր հայրենիքի անկախությանը հաջորդած երեք տասնամյակում մեր բանակն անցավ հնարավոր ու անհնարին բոլոր փորձություններով, անցավ կազմավորման դժվարին ճանապարհը: Պարտադրված Արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ կերտեց, նաև ապրեց 44-օրյա վերջին պատերազմի արհավիրքների դառնություններն ու ցավը։ Այդ իսկ պատճառով բանակի տարեդարձի ակնկալված ուրախությունը չէ, որ պարուրում է մեր սրտերն այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային և տարածքային ծանր ու վշտագին կորուստների և դեռևս չամոքված կսկիծը մեր հոգելույս նահատակների։
 
Այսօր վերստին մեր հավաքական աղոթքով Աստծո արքայությունն ենք հայցում մեր զոհված հերոսների անմահ հոգիների համար, իսկ մեր հրամանատարներին ու զինվորներին, ովքեր քաջաբար մաքառեցին ու շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը հայրենիքին, մաղթում հայկյան ոգի և հայկյան բազկի հաղթություն, ամրություն, կորով և իմաստություն։
 
May be an image of 6 people and people standing
 
Սիրելիներ, մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ է հայտնվել ամենատարբեր աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում, երբ հարկադրված է եղել կենաց ու մահու պայքար մղելով պաշտպանել հայրենի հողն ու սրբությունները՝ անվարան վկայելով իր աստվածսիրությունն ու հայրենասիրությունը։ Դարեր շարունակ «զի Աստուած ընդ մեզ է» քրիստոնեական խորը համոզումը և «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ոգեշունչ կարգախոսը առաջնորդող են եղել հայոց զորականներին՝ ուղենշելով հայրենյաց պաշտպանների ազգանվեր սրբազան առաքելությունը։ Այսօր ևս մեր կյանքում Աստծո ներկայության գիտակցությունն ու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանը պետք է լինեն յուրաքանչյուր բանակայինի կյանքի հավատամքն ու հիմքը:
 
Մեր բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի հանգրվանը առիթ է մեր զավակների անձնդիր ծառայության գնահատանքի և արժևորման, առիթ է նաև ինքնաքննության, գործված սխալներին և թերացումներին լուրջ անդրադարձի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և լավատեսությամբ մեր հայացքը ուղղելու դեպի ապագա։ Պարտություններն անդառնալի և վերքերն անբուժելի են մնում, եթե մեզանում ուժ չենք գտնում վերհառնումի ու արարման, եթե գլուխ է բարձրացնում մեղավորներ փնտրելու ու պարտությունը իբրև անխուսափելիություն ներկայացնելու մոլուցքը, եթե հավատքը չի բխում անկեղծ սրտից ու մաքուր մտքից, որ կարող է Աստծուն մասնակից դարձնել հայրենիքը շենացնելու և հզորացնելու առաքելությանը։ Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել, երբ անհավատարմության, անարդարության որոմ է խառնվել մեր արդար ցորյանին, պարտվել ենք, նահանջ ապրել և երկիր կորցրել: Երբեք չմոռանանք առաքյալի խոսքը՝ «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռ. 8.31):
 
Սիրելիներ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ։
 
Մեր բանակի սրբազան առաքելությունը պիտի շարունակի մնալ մեր ժողովրդի ազգային ինքնության և ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը մեր պատմական, հարազատ բնօրրանում, որտեղ մեր նախնիք իրենց հավատքի և հայրենասիրության անջնջելի հետքն են թողել։ Հայոց Եկեղեցին և եկեղեցականը զորավիգ են Հայոց բանակին, ձեզ, սիրելիներ, հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր արդար իրավունքների պաշտպանության կենսական հանձնառության մեջ։ «Թշնամին թող չասի, թե հաղթեցի, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ» (Սաղմ. 12.5). մեր բոլորի հայրենանվեր ծառայությամբ պիտի բացառենք մեր հասցեին արտաբերումը սաղմոսասացի այս խոսքերի։ Հավատում ենք, որ փորձություններին պիտի դիմագրավենք ազգային միասնությամբ և մեր կյանքը պիտի պայծառացնենք նոր հաղթություններով ու հայրենաշեն ձեռքբերումներով։
 
Վերստին Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերելով ամենքիդ Հայոց բանակի 30-ամյակի առիթով՝ ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։
 
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն:
 
May be an image of 6 people, people standing and indoor
 
Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ մի շարք զինվորականների՝ գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին և Էրիկ Գրիգորյանին։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց նաև ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։
 
Ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:
 
May be an image of 5 people and people standing
 
«Մարշալ Բաղրամյան» մեդալ շնորհվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանին։
 
May be an image of 4 people and people standing
 
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, ավագ գնդերեց Արժանապատիվ Տ․ Պսակ քահանա Մկրտչյանը, գնդերեցներ Արժանապատիվ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը և Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը: «Դրաստամատ Կանայան» մեդալ շնորհվեց գնդերեցներ Գագիկ սարկավագ Հակոբյանին, Մինաս սարկավագ Կարապետյանին, Լորիս սարկավագ Անդրեասյանին, Սիմոն սարկավագ Իգիթյանին, Գևորգ սարկավագ Միրզոյանին, Արթուր սարկավագ Օհանյանին, Արթուր սարկավագ Արամյանին։ 
 

 

 

Դիտումների քանակ64
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015