Իրանը, Վանուատուն և Գվինեան վերականգնել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ կրճատելով կազմակերպությանն ունեցած պարտքը: Այս մասին հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբիյակը։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ի գիտություն է ընդունել, որ Գվինեան, Իրանը և Վանուատուն անհրաժեշտ վճարումներ են կատարել պարտքերի կրճատման համար։ Դա նշանակում է, որ նրանք կարող են կրկին քվեարկել Գլխավոր վեհաժողովում»,- ասել է Կուբիյակը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել էր ութ երկրի ցուցակ, որոնք զրկվել են ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ երկրների թվում են նաև Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն և Պապուա Նոր Գվինեան: