Տեխաս նահանգի Քոլիվիլ քաղաքի սինագոգում պատանդ վերցված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։ Տղամարդը, որն առևանգել էր նրանց և պահանջել ահաբեկչության համար դատապարտված պակիստանցու ազատ արձակումը, սպանվել է։ Կիրակի ՀԴԲ-ն հաստատել է, որ սինագոգի վրա հարձակվել է Մեծ Բրիտանիայի 44-ամյա քաղաքացի Մալիք Ֆեյսալ Աքրամը։
Տղամարդը ներկայացել է որպես պակիստանցի նյարդավիրաբույժ Աաֆիա Սիդդիքիի եղբայրը, որը 86 տարվա ազատազրկման է դատապարտվել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների և ՀԴԲ անձնակազմի սպանության մեղադրանքով։ 15 տարի առաջ կալանավորված ահաբեկիչը բանտում է արդեն 10 տարի:
Ինչպես պարզաբանում է NBC News-ը, ահաբեկչության մեջ մեղադրվող Աաֆիա Սիդդիքին երբեմն անվանել «Լեդի Ալ-Քաիդա», և նրա ազատ արձակումն է պահանջել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ 2012 թ. առևանգելով ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիին: