Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի Twitter-ի էջերից մեկը (@KhameneiSite) կասեցվել է այն բանից հետո, երբ այնտեղ տեղադրվել է անիմացիոն տեսանյութ, որում անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Այս մասին հայտնել է Twitter Inc.-ի ներկայացուցիչը։
Տեսանյութը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան վրեժի մասին էր։ Մեկ տարի առաջ նույնպես Խամենեիի միկրոբլոգում տեղադրել էր նմանատիպ անիմացիա՝ «Վրեժն անխուսափելի է» վերնագրով։
Անիմացիոն այդ տեսանյութում ներկայացվել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սպանության սպառնալիքներ ու նախապատրաստություններ՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։
Այաթոլլայի՝ այլ լեզուներով Twitter-ի հիմնական հաշիվները շարունակում են ակտիվ մնալ: