Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բաքվում փակվել է Ադրբեջանում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջախ Նեջաթի գրասենյակը:
Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ՝ գրասենյակի փակման պատճառը COVID-19-ի տարածումն է: Ըստ փորձագետների՝ նման որոշումն ունի քաղաքական հիմքեր:
Իրանում կրթություն ստացած շիա կրոնական գործիչների հետապնդումներն Ադրբեջանում շարունակվում են արդեն երկար տարիներ։ Հարյուրավոր կղերականներ այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում՝ թմրանյութերի տարածման, լրտեսության, հեղաշրջման փորձերի և այլ շինծու մեղադրանքներով: