Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում հունվարի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, գիշերը և առավոտյան՝ ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: