Հանրապետության տարածքում հունվարի 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: