• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող որևէ երկիր չի զարգանում. Կոպալյան Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության... 20:48
Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է. «Հարևաններ» Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից... 20:23
Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քասախի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի
Քաղաքականություն
12:2305 Հնվ, 2022

Քասախի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների կատարման մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, համայնքի ղեկավարին օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, օտարել է փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը, ինչպես նաև շահադիտական նպատակով, համայնքապետարանի աշխատակիցներից և ավագանու անդամներից բաղկացած աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնեական կեղծիքներ կատարելով, առանձնապես խոշոր չափերով նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վերցրել է փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ, ապա դրանք սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառել համայնքից հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց՝ հասարակության, պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Այսպես՝ համայնքի ղեկավարը, գիտակցելով, որ հողատարածքում գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքների, 2003 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու և օտարելու նպատակով, անձամբ մասնակցելով այդ հողատարածքի վերաբերյալ ուրվագծային հատակագծի կազմմանը և հաստատմանը, գործարքի իրականացման համար հաստատել ու շրջանառության մեջ է դրել համապատասխան տեղեկանք, որտեղ որևէ տեղեկություն չի ամրագրել հողատարածքում գերեզմանատան առկայության կամ հողատարածքը գերեզմաններով ծանրաբեռնված լինելու մասին և այն ներկայացնելով որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք և ուրվագծային հատակագիծ՝ այդ կերպ թաքցնելով նշված հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը, որից հետո կնքելով պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վարձակալության։

Այնուհետև գիտակցելով, որ, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն, գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումն արգելվում է, քանի որ ըստ օրենքի պատմական և մշակութային հողեր են համարվում նաև զինվորական և քաղաքացիական գերեզմանոցներով զբաղեցված հողամասերը և, հետևաբար, արգելվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող նման հողամասերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելը, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հողատարածքը վարձակալած անձի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ 11,6 հա մակերեսով ու փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը 783 000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս և որպեսզի իր անօրինական ու հանցավոր գործունեությունն առավել դյուրին դարձնի, 2010 թ. հունվարին կարգադրություն է ստորագրել Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի կազմում ընդգրկել է իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և ավագանու անդամների:

Բացի դրանից՝ առանձնապես խոշոր չափերի նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ղեկավարը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների հետ՝ վերջիններիս օժանդակությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, ապա հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց սահմանված հողամասերը մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտներ քաղելու շուրջ։

Մասնավորապես, 2012 թ. փետրվարին տեղեկանալով Երևան քաղաքի բնակչի կողմից Քասախ համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին՝ առաջարկել է 3 600 000 ՀՀ դրամով գնել համայնքային սեփականություն հանդիսացող 0.0801 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս՝ միաժամանակ գնորդից թաքցնելով տեղեկությունն այն մասին, որ նշված հողամասը համայնքի կողմից արդեն իսկ 1 993 048 ՀՀ դրամ մեկնարկային գնով դրված է աճուրդի։

Ստանալով գնորդի համաձայնությունը՝ համայնքի ղեկավարը, ՀՀ հողային օրենսգրքով սահմանված դրույթների ուժով հանդիսանալով աճուրդի կազմակերպիչ, աճուրդային հանձնաժողովի նախագահ, իր՝ որպես Քասախ համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովի նախագահի լիազորությունները համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների՝ Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու անդամներից երեքի հետ՝ նշված հողատարածքն իբրև թե աճուրդի արդյունքներով իր համար ցանկալի անձին օտարելու և հետագայում նրա կողմից այդ հողատարածքը նշված քաղաքացուն օտարելու շուրջ, որի հիման վրա 2012թ. ապրիլին աճուրդային հանձնաժողովի արձանագրողին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն:

Պարզվել է նաև, որ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված՝ աճուրդին առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին իր ծանոթների  մասնակցության վերաբերյալ, կատարված քայլերի և իբրև թե 2 192 352 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկելու պայմաններում Երևանի բնակչին հաղթող ճանաչելու վերաբերյալ: Ապա, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդի վերաբերյալ նշված հանձնաժողովի կողմից կազմվել է իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասերն աճուրդով վաճառելու մասին  կեղծ արձանագրություն, որը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել է աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար համայնքի ղեկավարի և հանձնաժողովի անդամների կողմից:

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012 թ. ապրիլին կայացրել է որոշում՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձանց միջև  կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ օրեր անց նշված հողամասը լիազորագրի հիման վրա հանդես եկող անձի կողմից, 3 600 000 ՀՀ դրամ գումարով, օտարվել է Երևան քաղաքի բնակչին:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը 2012թ. նոյեմբերին 0.0800 հա և  0.0799 հա մակերեսներով բնակելի կառուցապատման հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, հետագայում սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ բնակելի կառուցապատման նշված հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ՝ այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր գործողություններին օրինական տեսք տալու, աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, 2012 թ. դեկտեմբերին հանձնաժողովի անդամին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն իբրև թե աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ արձանագրություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով հանձնարարել է աճուրդի արձանագրությունում ներառել կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին Քասախ համայնքի բնակիչներ, իր մտերիմների մասնակցության, կատարված քայլերի և, համապատասխանաբար, 2 090 088 և 2 087 476 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկած մասնակցին հաղթող ճանաչելու վերաբերյալ, որից հետո կազմված արձանագրությունը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի՝ Քասախ համայնքի ղեկավարի, հանձնաժողովի անդամների և իբրև գնորդ հանդես եկած անձի կողմից, որից հետո համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. դեկտեմբերին կայացրել  է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագրեր կնքելու մասին, և համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և իբրև թե գնորդի միջև  կնքվել են հողամասերի առուվաճառքի պայմանագրեր։ Արդյունքում՝ հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելուց հետո՝ արդեն 2015 թ. փետրվարին հողամասերից մեկն օտարել է 2 700 000 ՀՀ դրամով, իսկ մյուսը՝ նույն թվականի օգոստոսին՝ 12.000 ԱՄՆ դոլար գումարով:

Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից  պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների  կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ընդհանուր՝ 5 669 924 ՀՀ դրամի էական վնաս:

Բացիդրանից՝ Քասախ համայնքի ղեկավարը, առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, շահադիտական նպատակով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, 2012 թ. ամռանը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Քասախ համայնքի մի շարք հողամասեր 1քմ-ի մակերեսը 15 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ, իսկ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի միջոցով Քասախ համայնքի բնակչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի 1 քմ-ի մակերեսը 4524-4900 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ։

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Քասախ համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող թվով 14 հողամասերը՝ ընդհանուր 10402քմ մակերեսով, աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ` այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Իր գործողություններն օրինականացնելու և աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով աճուրդային հանձնաժողովի անդամների՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու 3 անդամի, համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) օժանդակությամբ, 2012 թ. հուլիս-օգոստոս ամիսներին, առանց փաստացի աճուրդներ իրականացնելու, կազմել է համայնքային սեփականություն հանդիսացող նշված մակերեսով հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներառել՝ աճուրդների անցկացման, աճուրդ-վաճառքին յոթ անձի  մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ: Կազմված կեղծ արձանագրությունը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի, հանձնաժողովի մյուս անդամների կողմից, ապա համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմվել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի և օրեր անց, իբրև գնորդներ ներկայացված անձանց կողմից։

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012 թ. օգոստոսին կայացրել է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և գնորդի միջև 2012 թ. օգոստոսին կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 10 402 քմ մակերեսով հողատարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր։

Գործարքն ավարտելուց հետո համայնքի ղեկավարը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով գնորդներից մեկի հետ՝ հողամասերի 1 քմ 15 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, վերջինիցս պահանջել և ստացել է ընդհանուր  63 558 820,5 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է մոտ 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 29 764 592 ՀՀ դրամ, իսկ մյուս գնորդի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով հողամասերի 1 քմ 4524-4900 ՀՀ դրամ վաճառելու վերաբերյալ, պահանջել և համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) միջոցով ստացել է 3 900 000 ՀՀ դրամ, մինչդեռ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 2 289 144 ՀՀ դրամ։

Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է՝ ընդհանուր 35 405 084,5 ՀՀ դրամի էական վնաս:

Ավելին, համայնքի ղեկավարը, պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ։

Մասնավորապես, Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993 թ. Քասախ համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչի։ Վերջինիս որդին, ով փաստացի տիրապետել է նշված գույքը, 2015 թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված հիշյալ 17քմ տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին համայնքի ղեկավարը տվել է բանավոր համաձայնություն: Մինչդեռ համայնքի ղեկավարը, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնելով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և դրանց հետևանքները վերացնելու պարտադիր լիազորություն, դիտավորությամբ չի կատարել իր պարտականություննեը, չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, որի արդյունքում էլ բնակիչը 2015թ. վերջնական ավարտին է հասցրել ապօրինի շինարարությունը։ Իսկ 2020 թ., երբ տեղեկացել է, որ վերը նշված փաստով քննվում է քրեական գործ, համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել նախկինում իր կատարած անօրինականությունը և կայացրել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, որը կրել է ձևական բնույթ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ավագանու անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (2 դրվագ), ևս մեկին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, գլխավոր մասնագետին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետներին ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Ավելի վաղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) Քասախ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը, վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա, դատարանի կողմից ևս 2 ամսով երկարացվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Դիտումների քանակ729
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Քասախ համայնքի ղեկավարը կալանավորվել է 10:5710 Նմբ, 2021 Քասախ համայնքի ղեկավարը կալանավորվել է Քաղաքականություն
  • Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել 09:4610 Նմբ, 2021 Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել Հետաքննություն
  • ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի համայնքապետը, համայնքի մի հատված նվիրել է որդուն 18:3502 Նմբ, 2021 ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի համայնքապետը, համայնքի մի հատված նվիրել է որդուն Հասարակություն
  • Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ինքնակամ կառուցապատման դեմ միջոցներ չձեռնարկելու համար․ ՔԿ 15:2422 Հնս, 2020 Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ինքնակամ կառուցապատման դեմ միջոցներ չձեռնարկելու համար․ ՔԿ Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ՀՀ-ում առցանց սեռական շահագործման կամ բռնության ենթարկված երեխաների մասով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի մասին 17:1115 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քանդվել է հուշարձան շենք, կառուցվել՝ հյուրանոց․ մեղադրյալները՝ նախկին պաշտոնյաներ 17:0015 Մայ, 2026
  • Արաղչին սպառված չի համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման դիվանագիտական տարբերակները 16:5415 Մայ, 2026
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026
  • ՍԴ նախագահը, ՄԹ Գերագույն դատարանի նախագահն ու փոխնախագահը Լոնդոնում քննարկել են դատական իշխանության անկախության ապահովման հարցերը 16:0815 Մայ, 2026
  • Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 15:5615 Մայ, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը 15:3915 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ «205-ը՝ 205-ի դիմաց» 15:2915 Մայ, 2026
  • «Ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պտի չալիշ անենք». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:2315 Մայ, 2026
  • Հայտնաբերվել են 8 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 15:0815 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Փողերի լվացում, խարդախություն․ Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի գործը 15:0015 Մայ, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի հերթական խմբաքանակը 14:5115 Մայ, 2026
  • ԱՊՊԱ-ն պարտադիր է դառնում նաև մոպեդների համար 14:2715 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է 14:1215 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:5715 Մայ, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվելու է Դոնալդ Թրամփի պատվին 13:4115 Մայ, 2026
  • Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը 13:2115 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ 13:0815 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Կեղծ աճուրդներ, 26 միլիոն դրամի վնաս․ Հրազդանի նախկին քաղաքապետի գործը դատարանում է 13:0015 Մայ, 2026
  • Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ 12:5615 Մայ, 2026
  • Ուսանողական հաքաթոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող թիմերը 12:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է 40 տոկոսով, մասամբ՝ Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառով 12:3315 Մայ, 2026
  • Կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 12:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ անփոփոխ է. Ռուբիո 12:1915 Մայ, 2026
  • Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից 12:1115 Մայ, 2026
  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:0515 Մայ, 2026
  • Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր 11:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանի խոշոր հարձակում Կիևի վրա. 21 զոհ, տասնյակ վիրավորներ 11:1115 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն 10:4415 Մայ, 2026
  • Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում 10:3115 Մայ, 2026
  • «Դրախտում մոլորված» գիրքը՝ հեղինակի հայերեն թարգմանությամբ 10:1615 Մայ, 2026
  • Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ 10:1015 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը 10:0415 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալի հետ | 15.05.2026 10:0015 Մայ, 2026
  • ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի 09:5415 Մայ, 2026
  • Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել 09:4015 Մայ, 2026
  • Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար 09:2415 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5715 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 08:2715 Մայ, 2026
  • Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները 08:1915 Մայ, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0715 Մայ, 2026
  • Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը 01:3115 Մայ, 2026
  • Հրազդանը 15 տարի ղեկավարած, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը մեղադրյալի աթոռին է 00:5515 Մայ, 2026
  • Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը 00:4915 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար ամենակարևորն աշխատատեղեր ստեղծելն է 00:3515 Մայ, 2026
  • «Հաջողակից սկսնակին» ծրագրի 4-րդ՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլն աննախադեպ մեծ թվով շահառուներ ունի՝ 254 մասնակից 00:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ-Չինաստան բանակցությունները գերազանց են անցել. Թրամփ 00:1515 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սահմանդարական մեծամասնություն ունենալը շատ իրատեսական է համարում 23:4214 Մայ, 2026
  • Ջրի տարաներ, նավակ, մուրճ ու բահ, բռնցքամարտի ձեռնոցներ. «Բոլորին դեմ եմ»-ի «ջուր ծեծելու» ակցիան 23:1114 Մայ, 2026
  • Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին 23:0214 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի 22:5814 Մայ, 2026
  • 6-7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունենք. «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը 22:4114 Մայ, 2026
  • «Նոր ուժ» կուսակցության մինիմում ու մաքսիմում նպատակները 22:2714 Մայ, 2026
  • Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:2014 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Պետրոսյանի հետ 22:0214 Մայ, 2026
  • Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը 21:5314 Մայ, 2026
  • Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ 21:4614 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակչում SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո․ ուղիղ միացում Ավստրիայից՝ 23։00-ին 21:3914 Մայ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 21:2514 Մայ, 2026
  • Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. 5-րդ գիտաժողովը՝ Դիլիջանում 21:1814 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Կաշառք և ընտրակաշառք, ձերբակալություններ ու փախուստի փորձ. իրավապահների արձանագրումները 21:0014 Մայ, 2026
  • Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը 20:5914 Մայ, 2026
  • Գլենդեյլը՝ մշակութային երկխոսության խաչմերուկ 20:5614 Մայ, 2026
  • Մայիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5214 Մայ, 2026
  • Հարկային նոր փոփոխություններ՝ մի շարք քրգործեր կկարճվեն 20:4714 Մայ, 2026
  • Ես ո՞ւմ համար եմ, գիտե՞ս: Քոչարյանի համար եմ. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 20:4214 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.05.2026 20:3714 Մայ, 2026
  • ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը. ֆոն դեր Լայեն 20:3214 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 14. 2026 20:2714 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. Արաղչի 20:2114 Մայ, 2026
  • Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին 20:1614 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 20:1314 Մայ, 2026
  • ՓՄՁ ոլորտը՝ Հայաստանում. խնդիրներն ու զարգացման հեռանկարը 20:0614 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին. կան զոհեր 19:5814 Մայ, 2026
  • «Արտույտիկ». ժողգործիքների նորաստեղծ անսամբլ՝ Էջմիածնում 19:4914 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան 19:4114 Մայ, 2026
  • Պեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները 19:3114 Մայ, 2026
  • Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում 19:2414 Մայ, 2026
  • Սահմանվում են կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները 19:1314 Մայ, 2026
  • Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել 19:0214 Մայ, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը և Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները 18:5314 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է 18:4914 Մայ, 2026
  • Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը 18:4014 Մայ, 2026
  • Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված 18:2214 Մայ, 2026
  • 49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի 18:1914 Մայ, 2026
  • Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին 18:0314 Մայ, 2026
  • Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 17:4714 Մայ, 2026
  • Ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք 17:3214 Մայ, 2026
  • Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը 17:0814 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | «Իրեն ասի՝ վլաստը, որ փոխվի, քո հետ էդ վախտ կխոսեմ». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0014 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015