• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ Կիրանցի եկեղեցին օծված է,... 11:44
Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ 23:40
Բաց հարթակ. «Կալոշի» օղի խմողները փորձում են արգելել հայկական ապրանքի վաճառքը Ռուսաստանում. Սուքիասյան Բաց հարթակ. «Կալոշի» օղի... 23:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հակահեղափոխական ուժերի հետ. Լևոն Հովհաննիսյանը՝ Հայկ Մարությանին
Քաղաքականություն
17:3622 Դեկ, 2021

Ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հակահեղափոխական ուժերի հետ. Լևոն Հովհաննիսյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի այսօրվա ելույթին:

«Պարոն Մարության, շնորհակալ ենք, որ չեք զլացել և համագործակցել եք բոլորիս հայտնի փիառ մասնագետների ու խմբերի հետ ելույթը կազմելիս, սակայն պիտի արձանագրենք, որ նրանց ձեռագիրը Ձեր տեքստում առավել քան առկա է։ Պարոն Մարության, Դուք կրկին փորձում եք երևանցիներին մոլորեցնել ու ներկայանալ որպես ազնիվ, որպես հեղափոխական քաղաքապետ, որը հերոսաբար հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից, որը քննադատում է աշխատավարձերի բարձրացումները, որը դա ներկայացնում է որպես ոչ թե լավ, այլ նորմալ։
 
Պարոն դեռևս քաղաքապետ, Դուք ձեր տան վերանորոգման պրարաբին բերել, նշանակել եք Երևանի շինբարեկարգման վարչության պետ։
 
Ինչպե՞ս են փոխվել այդ մարդու ֆինանսական միջոցներն ու կարողությունները նշանակումից հետո, պարոն Մարության։ Էդ փոփոխությունը աշխատավարձո՞վ է միայն պայմանավորված, պարոն Մարության։ Ու եթե՝ ոչ, ապա դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Լավ ու կամ նորմա՞լ է, պարոն Մարության, որ հեղափոխությունից հետո ամիսներով ձեզ խնդրում, համոզում, պաղատում էինք, որ քաղաքապետարանի կոռուպցիայի մարմնացում հանդիսացող պաշտոնյաներին հեռացնեք քաղաքապետարանից։ Դրանք մարդիկ էին, պարոն Մարության, ովքեր ապականել էին քաղաքային կառավարման ամենակարևոր ոլորտները։
 
Պարոն Մարության, Ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը՝ բոլորը, պարոն Մարության, քաղաքապետարանում անցել են պատասխանատու պաշտոնների։ Դա՞ է Ձեր դավանած հեղափոխական արժեքը, դա՞ է լավը կամ նորմալը, պարոն Մարության։ Ձեր կինը, պարոն Մարության, Ձեր կինը գնում է համայնքային հիմնարկներ, մարդկանց է ազատում աշխատանքից կամ նշանակում աշխատանքի։ Դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Դա՞ է հեղափոխական արժեքը, պարոն Մարության։ Էժան պոպուլիզմով փորձում եք խոսել պաշտոնյաների աշխատավարձից, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, պարոն Մարության, բայց դեռ քննությունը պիտի ցույց տա, թե Ձեր մտերիմներից, քաղաքապետարանում պաշտոն ստացածներից ո՞վ և ի՞նչ ունեցվածք է դիզել, ու դրա քանի՞ տոկոսն է աշխատավարձով։
 
Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե Ձեր կինը ի՞նչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում տարբեր ՀՈԱԿ-ներում։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե Ձեր ո՞ր մտերիմն է պատասխանատվությունից փախչելու նպատակով արդեն փախել նաև երկրից։
 
Դուք, պարոն Մարության, Արմեն Գալջյանի հետ զրույցի ժամանակ, երբ ես առաջարկում էի փոխել փոխքաղաքապետներից մեկին՝ ձեզ շատ հայտնի պատճառով, Դուք, պարոն Մարության, ուղիղ տեքստով ինձ ասացիք, որ մենք ձեր թիմը չենք, Դուք այլ թիմով եք գնալու մյուս ընտրություններին։
 
Պարոն Մարության, ինչո՞ւ սրա մասին չեք ասում երևանցիներին, ինչո՞ւ եք շարունակում ձեզ ներկայացնել ընդամենը կուսակցությունից դուրս գալու համար հեռացվող հալածյալ։ Դուք, պարոն Մարության, Ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հենց այդ հակահեղափոխական ուժերի հետ, պարոն Մարության։
 
Դուք, Ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, Ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։
 
Ինչ-որ պահից սկսած՝ Դուք, Ձեր կինը ու Ձեր հովանավորյալ կոռումպացված պաշտոնյաները, պարոն Մարության, դարձել եք հենց հակահեղափոխությունը։ Ու Դուք պիտի գնաք, պարոն Մարության, պիտի գնաք ու Ձեզ հետ տանեք կոռուպցիայի, խնամիաբարեկամական կապերի ու մնացածի վերջին փշրանքները։ Ասում եք՝ սպասեցի իրավիճակը հանդարտվի, դեկտեմբերի 7-ին իրավիճակը հանդա՞րտ էր, պարոն Մարության, որ ՔՊ-ից դուրս գալու դիմում էիք գրում։
 
Դեկտեմբերի 7-ին, պարոն Մարության, Երևանում Ձեր նոր սատարող ուժերը Չաուշեսկու էին բեմադրում։ Դա՞ էր Ձեր պատկերացրած հանդարտը, դա՞ էր Ձեզ վախեցրել, պարոն Մարության։ Ու Դուք, պարոն Մարության, էդպես էլ երևանցիներին չասացիք այն թիմի գոյության մասին, որի մասին հայտնել եք խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, որովհետև Դուք, պարոն Մարության, մի խնդիր եք լուծում, և այդ խնդրի լուծման համար ազնվությունը Ձեզ պետք չէ, եթե պետք լիներ, չէիք ասի, թե երեխաներին հանդիպելու ժամանակ չունեք, էն պարագայում, երբ աշխատանքի գալիս եք կեսօրից հետո, Անկախության տոնին էլ չեք մասնակցել՝ էլի երեխաների հետ արձակուրդում գտնվելու բերումով։
 
Շարունակեք պոպուլիստական ոճի հայտարարությունները Ձեր՝ իբր թունդ հեղափոխական պաշտոնավարման մասին, իսկ քննությունը թող պարզի, թե այդ թունդ հեղափոխական պաշտոնավարման Ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու Ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում։
 
Եվ վերջում, պարոն Մարության, Դուք մեզ մեղադրեցիք հեղափոխության արժեքներից հրաժարվելու մեջ և հանդես եկաք որպես հեղափոխության պաշտպան, երբ ամենածանր պահին լքել եք հեղափոխական թիմը։ Բայց, անկեղծ ասած, մեզ համար նորություն չէ, երբ հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձինք հարվածում էին մեր թիմին և վարչապետին՝ հեղափոխության պաշտպանի դիմակը հագած։
 
Դրա ամենավառ ապացույցը Արթուր Վանեցյանն էր, ով պաշտոնը թողնելուց հետո մեզ կոչ էր անում հավատարիմ մնալ հեղափոխությանը, իսկ հետո բոլորս տեսանք, թե որտեղ հայտնվեց Արթուր Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հույս ունենք, որ Ձեր ապագա քաղաքական հանգրվանը չի ավարտվի այդ նույն տեղում՝ այդ նույն մարդկանցով շրջապատված»,- գրել է Հովհաննիսյանը:

 

Դիտումների քանակ166
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է 16:2122 Դեկ, 2021 Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է Հասարակություն
  • Ընթանում է Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի ընտրության քվեարկությունը 15:4822 Դեկ, 2021 Ընթանում է Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի ընտրության քվեարկությունը Հասարակություն
  • Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ. Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայկ Մարությանին 15:3822 Դեկ, 2021 Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ. Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայկ Մարությանին Քաղաքականություն
  • Հայկ Մարությանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու հիմքերին 14:2122 Դեկ, 2021 Հայկ Մարությանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու հիմքերին Հասարակություն
  • Փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել. Արմեն Գալջյան 20:2916 Դեկ, 2021 Փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել. Արմեն Գալջյան Քաղաքականություն
  • «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից ևս միացել են քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին 19:4116 Դեկ, 2021 «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից ևս միացել են քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին Քաղաքականություն
  • Մարությանի այսօրվա հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ 15:4116 Դեկ, 2021 Մարությանի այսօրվա հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ը առաջ է մղում նոր միջազգային կոալիցիա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար 13:2802 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորի մի շարք հասցեներում 13:1202 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր քայլ է, սահմանից մոտ 40 մետր հեռու Կիրանցի եկեղեցին օծված է. վարչապետ 13:0002 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը 12:5002 Մայ, 2026
  • ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 12:4902 Մայ, 2026
  • Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 12:4202 Մայ, 2026
  • Գոմքի նոր դպրոցը՝ նոր հնարավորություններով. Կառավարության ներդրումները բարձրացնում են կրթության որակը 11:5602 Մայ, 2026
  • Վարչապետի ելույթը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը 11:4602 Մայ, 2026
  • Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ 11:4402 Մայ, 2026
  • Իրանի դեմ ռազմական գործողությունները «դադարել են». Թրամփ 11:3702 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում թափուր պաշտոններ են առաջացել. ԿԸՀ 11:2202 Մայ, 2026
  • Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին 10:4302 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:2602 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի է ունենում վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը 10:0302 Մայ, 2026
  • Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը 09:4102 Մայ, 2026
  • Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ 09:0902 Մայ, 2026
  • Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) 08:5402 Մայ, 2026
  • AFCP ծրագրով վերականգնվել է Դաշտադեմի միջնադարյան ամրոցը 08:4202 Մայ, 2026
  • Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է 08:2402 Մայ, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:0602 Մայ, 2026
  • Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ 01:0202 Մայ, 2026
  • Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման 00:4102 Մայ, 2026
  • Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարին 00:0702 Մայ, 2026
  • Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակը 23:5501 Մայ, 2026
  • «Արմենպրես»-ի լոգոն օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար 23:3101 Մայ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ 23:1501 Մայ, 2026
  • Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն. Պապոյան 23:0201 Մայ, 2026
  • Մայիսի 2-ի եղանակային կանխատեսումները 22:4801 Մայ, 2026
  • Գյումրիում ավտոմեքենա է այրվել 22:3501 Մայ, 2026
  • Համայնքի հողի վրա կառուցված շինությունները դարձրել է իրենը. Արտաշատի նախկին համայնքապետը՝ մեղադրյալ 22:2001 Մայ, 2026
  • Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ 22:0601 Մայ, 2026
  • «Վատ չէր լինի՝ վարդերով...ելակներով գային». վարչապետը՝ մայիսմեկյան միջոցառմանը 21:5701 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում 21:4201 Մայ, 2026
  • Ֆրանսիայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել 21:3301 Մայ, 2026
  • Երաժշտական կամուրջ. Երևանի և Նյու Յորքի ջազմենները՝ մեկ բեմում 21:1801 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Հատկապես ուրախացել են ռևանշիստները. նախարարը՝ Վայլդբերիզի ու Օզոնի խնդիրների մասին 21:0001 Մայ, 2026
  • Բժիշկն ու արվեստը. հիշատակի ցուցահանդես 20:4101 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի են ունեցել մայիսմեկյան բողոքի ցույցեր. կան հարյուրավոր ձերբակալվածներ 20:3001 Մայ, 2026
  • Հայաստանը արատավորել փորձող կեղծ լուրերի թիրախում արդեն ոչ միայն Փաշինյանն է, այլև՝ Մակրոնը 20:1801 Մայ, 2026
  • 254 նոր ընկերություն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 19:5801 Մայ, 2026
  • Տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո. Հաջիև 19:4601 Մայ, 2026
  • 2 անձ է կալանավորվել մարդկանցից կեղծ WhatsApp-ով մեծ գումարներ և բնակարան հափշտակելու գործով 19:3501 Մայ, 2026
  • Բայրամովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 19:2301 Մայ, 2026
  • «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 8 մլրդ 40 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0701 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | Ֆրանսիայի «միլիոնները» և խաղաղության դեմ տեղեկատվական հարձակումները. կեղծ լուրերի նոր ալիք 19:0001 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում. ԵՄ հայտարարությունը 18:5301 Մայ, 2026
  • Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր. IRNA 18:4701 Մայ, 2026
  • Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին 18:3801 Մայ, 2026
  • Ռուսական հերթական հիբրիդային հարձակումը՝ կեղծ լուր ՀՀ-ում ԼԳԲՏ շքերթ անցկացնելու մասին 18:2501 Մայ, 2026
  • Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան 18:1001 Մայ, 2026
  • Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը 18:0301 Մայ, 2026
  • Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան 17:5201 Մայ, 2026
  • Արայիկ Հարությունյանը Աղասի Աղասյանի հետմահու մեդալները հանձնել է ընտանիքին 17:4001 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը 17:3201 Մայ, 2026
  • ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը՝ «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի վերաբերյալ հրապարակումների մասին 17:3201 Մայ, 2026
  • Աշխատելու համար տարիքային սահմանափակումը կհանվի գերատեսչությունների մեծ մասում. օրենքի նախագիծ 17:2101 Մայ, 2026
  • Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև 17:0901 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Բալահովիտում կոյատար համակարգը խմելու ջրի համակարգին միացված չէ. պարզաբանում 17:0001 Մայ, 2026
  • ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված խորհրդաժողովին 16:5301 Մայ, 2026
  • Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը 16:3501 Մայ, 2026
  • Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն ԱՄՆ-ին 100 միլիարդ դոլարի վնաս է պատճառել. Արաղչի 16:1601 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:5701 Մայ, 2026
  • Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին արդեն 2027 թվականին. Կաչկա 15:4001 Մայ, 2026
  • Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ զորահանդես անցկացնել մայիսի 9-ին. Զելենսկի 15:1801 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԼԳԲՏ շքերթի մասին կեղծ լուրերում փորձագետները ռուսական հիբրիդային մեթոդ են տեսնում 15:0001 Մայ, 2026
  • Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ 14:5801 Մայ, 2026
  • Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե 14:3901 Մայ, 2026
  • Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից հերքում են լուրը, թե զեբր է փախել 14:2001 Մայ, 2026
  • Խաղաղությունը աշխատանքի և գործարարության նոր հնարավորություն է ստեղծում. Փաշինյան 13:5801 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին 13:5401 Մայ, 2026
  • Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշել է դադարեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով 13:5401 Մայ, 2026
  • Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր 13:3301 Մայ, 2026
  • Ուկրաինան կրկին հարվածել է ռուսական նավթային օբյեկտի 13:1401 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ին աջակցող բանաձևի պատճառով Ադրբեջանի Միլի մեջլիսը ԵԽ հետ կապերը կդադարեցնի 13:0001 Մայ, 2026
  • Առողջ ծերություն. տարեցների հեծանվային զբոսանքը 12:3501 Մայ, 2026
  • Կամ Իրանն ինքնակամ կտա հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն. Թրամփ 12:2301 Մայ, 2026
  • Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով 11:5101 Մայ, 2026
  • Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին 11:3401 Մայ, 2026
  • Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ 11:2101 Մայ, 2026
  • Իրանի դեմ ծովային շրջափակումը ռազմական գործողությունների շարունակությունն է. Փեզեշքիան 11:1701 Մայ, 2026
  • Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին. Արսեն Թորոսյան 10:3201 Մայ, 2026
  • Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ 10:2301 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | 2018-ից հետո ՀՀ տնտեսական աճը համաշխարհային միջինից բարձր է. վարչապետ | 01.05.2026 10:0001 Մայ, 2026
  • ԵՔՀ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն․ ժամանակացույց 09:4501 Մայ, 2026
  • Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանք կունենա իրական արժեք․ ԱԺ նախագահ 09:3401 Մայ, 2026
  • Այս խորհրդանշական օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը․ ՄԻՊ 09:3001 Մայ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վարչապետը ուղերձ է հղել 09:0901 Մայ, 2026
  • Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0201 Մայ, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ 08:4501 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1701 Մայ, 2026
  • Երևանի կենդանաբանական այգին նախատեսում է միանալ Եվրոպայում գորշ արջերի պահպանման ծրագրին 08:0501 Մայ, 2026
  • Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել 00:5701 Մայ, 2026
  • Ստորագրվել է ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը 00:2701 Մայ, 2026
  • 2026-ի զեկույցում արված հայտարարությունը ուժի մեջ է. Գրիգորյանը՝ էսկալացիայի անհավանականության մասին 23:5530 Ապր, 2026
  • Շարունակվում է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը 23:3030 Ապր, 2026
  • Մայիսի 1-ի եղանակային կանխատեսումները 23:1830 Ապր, 2026
  • «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը վթարվել է. 21 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 23:0130 Ապր, 2026
  • Ինչու է հատկապես ՌԴ-ում «Ջերմուկն» ունենում խնդիրներ. տնտեսագետի կասկածները 23:0030 Ապր, 2026
  • Վստահություն, հասանելիություն, որակ․ շուրջ 1500 գործարք՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում 22:4530 Ապր, 2026
  • 2027-ին բոլոր ջրամբարները կունենան վաղ նախազգուշացման համակարգեր, որոնք կյանքեր են փրկում 22:3330 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015