Մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով և թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Գիտեք, որ որոշակի ապրանքատեսակների վերաբերյալ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսատուրքային, մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, և դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը որոշակիորեն զուսպ գնաճ ունենան»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ աշխատանքները շարունակվում են թե՛ նախարարության ներսում, թե Կենտրոնական բանկի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որ փորձեն զսպել գնաճը՝ օգտագործելով այն գործիքները, որոնք առկա են:
«Դա կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորում, որոշակի ավելի ուշադրություն տարբեր տեսակի ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ»,- հայտնեց նախարարը: