Դեկտեմբերի 20-ին մեկնարկում է ձմեռային զորակոչը. այն կտևի մինչև հունվարի 31-ը: Ինչպես միշտ, այս տարի ևս կլինեն ստորաբաժանումներ, որոնցում ծառայելու համար նորակոչիկները պետք է քննություններ հանձնեն: Այս դեպքում զինվորը ոչ միայն ուժ պետք է ունենա, այլև կամքի ուժ, գեղեցիկ արտաքին ու նաև երաժշտական լսողություն: