Հենց նմանատիպ անօրինական աջակցությունները Բաքվին դարձան պատճառ, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն արգելեց թուրքական պատրաստի ապրանքների ներմուծումը: Թուրքիայի տնտեսությանը մեծ վնաս չէր մոտ 200-270 մլն դոլար արտահանման դադարեցումը, բայց խնդիրը ոչ այնքան տնտեսական էր, որքան քաղաքական ու նաև հոգեբանական. հայկական փողը պետք է չօգտագործվեր հայ զինվորի վրա կրակող փամփուշտներ մատակարարելու համար:
Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանի համար արդյունաբերական խոշոր հարևանի հետ ապրանքաշրջանառության արգելքը զգալի հետևանքներ կարող էր ունենալ: Դա մի կողմից հարված էր սպառողի գրպանին, բայց մյուս կողմից էլ՝ նոր հնարավորություն տեղական արտադրողի համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան