Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին աճեմյանցիներն ամսվա սկիզբն ազդարարում են պրեմիերայով։ Դեկտեբերյան «Մաուգլին» մի փոքր ուշացավ․ պատրաստվել են շուրջ մեկ տարի։ Մասշտաբային ներկայացման մեջ ընդգրված է ավելի քան 60 դերասան, առաջին անգամ՝ թատերական խմբակի պատանիներ և Թատերական ինստիտուտի ուսանողները։ Աճեմյանցիների «Մաուգլին» փոքրիկների համար չէ։ Դժվար ժամանակների մասին է։
Դերասան Սամվել Գրիգորյանը ներգրավված էր ներկայացան մեջ, բայց հենց առաջին օրերին փորձերի ժամանակ ծանր վնասվածք ստացավ: Այն նվիրումը, որն այսօր գյումրեցի դերասաններն ունեն իրենց գործի նկատմամբ, աննկարագրելի է՝ ասում է Գրիգորյանը։
Բեմադրության հեղինակի՝ Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ նման մասշտաբային ներկայացումներ թատոնն ունեցել է իր պատմության մեջ, բայց սա վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշորն է։ Կիպլինգյան մոտիվներով բեմադրված այս ներկայացումը խիստ այժմեական է։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդը կորցնում է բնության հետ ներդաշնակությունը. մարդիկ սկսում են ոչնչացնել ջունգլին, ոչնչացնել մեկմեկու։
Ջունգլիները փոխաբերական իմաստ է, ջունգլիները հենց մեր կյանքն է, որ կա։ Կենդանիները վտանգի սպառնալիքի տակ համախմբվում են՝ մի կողմ թողնելով ներքին խնդիրները, պայքարում հանուն ջունգլիների։
Ներկայացումն իրականություն դարձնելու համար բավականին շատ միջոցներ են ծախսվել։ Աջակիցներ, այնուամենիվ, եղել են, աջակցել է նաև Մշակույթի նախարարությունը։ Մինչև տարեվերջ աճեմյանցիները խոստանում են ևս մեկ ներկայացում՝ փոքրիկների համար: