«Նորմանդական ձևաչափին» ԱՄՆ-ի միանալուն հակացուցումներ չկան՝ РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ Երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Օլեգ Կրասնիցկին։
«Այդ հարցը (ԱՄՆ-ի ներգրավումը «նորմանդական ձևաչափին»), անընդհատ բարձրաձայնվում է: Սկզբունքորեն, ԱՄՆ ներգրավվածության հակացուցումներ չկան, քանի որ նրանք իսկապես ազդում են Ուկրաինայի վրա, և ուկրաինական խնդրի կարգավորման հարցում շատ բան կախված է Վաշինգտոնի դիրքորոշումից: Եթե ԱՄՆ-ը իսկապես պատրաստ է ներդրում ունենալ, մենք դեմ չենք, որ Ամերիկան իր ազդեցությունը գործադրի Կիևի վրա»,- ասել է նա։
Կրասնիցկին ենթադրում է, որ Ֆրանսիան և Գերմանիան չեն առարկի ԱՄՆ շնորհիվ «նորմանդական ձևաչափի» ընդլայնմանը: