Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտել է Բելառուսի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները:
«Վճռականորեն դատապարտում ենք Բելառուսի դեմ նոր սահմանափակող միջոցները, որոնք ներդաշնակորեն կիրառվել են դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից։ Այդ պատժամիջոցները, ինչպես ցանկացած սահմանափակումներ, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ, լեգիտիմ չեն։ Դրանք հակամարդկային բնույթ են կրում Բելառուսի հասարակ քաղաքացիների կյանքի վրա դրանց բացասական ազդեցության պատճառով»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ:
ՌԴ ԱԳՆ խոսնակը միգրացիոն ճգնաժամի հասունացման մեջ մեղադրել է Արևմուտքին՝ նշելով, որ այն առաջացել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ «ժողովրդավարության արտահանման» քաղաքականության արդյունքում:
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Արևմուտքին կոչ է անում հրաժարվել պատժամիջոցներից և երկխոսություն վարել Մինսկի հետ՝ փախստականների ճգնաժամի հաղթահարման նպատակով: