Մոսկվայում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Քննարկման արդյունքների մասին «Լուրերի» հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին:
«Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,- հավելել են գրասենյակից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եռօրյա այցով ՌԴ-ում է:
Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, երկրորդ Եվրասիական համագումարին: