Ստամբուլին պատուհասած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, ևս 19-ը վիրավորվել է. նրանցից երեքի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին։
Փոթորիկը պոկել է տների տանիքները, քանդել կառույցները, արմատախիլ արել ծառերը, քշել մեքենաներն ու կտրել լարերը: Աղետի պատճառով դադարեցվել է նավարկությունը Բոսֆորի նեղուցով, Ստամբուլի օդանավակայանը չի ընդունում ինքնաթիռներ։ Ականատեսները ֆիքսել են, թե ինչպես է Ստամբուլում հսկայական ժամացույցի աշտարակն ընկնում ճանապարհի վրա: