Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 22 -ին Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարել:
Փոթորիկը շրջում է ճանապարհի ցանկապատերը, ծառերն ու թեթև մետաղական կոնստրուկցիաները, վնասվել են տասնյակ մեքենաներ: Պատճառված վնասի մասին տեղեկությունները ճշտվում են:
Փոթորիկը գրոհել է նաև Կարմիր հրապարակը, քամին Կրեմլի պարսպից քանդել է վերականգնման համար տեղադրված սարքը և վնասել պարիսպը:
Արտակարգ իրավիճակների նախարարության նախազգուշացումների համաձայն՝ մայրաքաղաքում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20 մ/վրկ. արագությամբ: