Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ:
Մասնավորապես՝ շարժական ուլտրաձայնային համակարգ՝ 2 հատ, պուլսոքսիմետր՝ 200 հատ, սարք՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար՝ 40 հատ, բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի չափում՝ 40 հատ:
Վերոնշյալ սարքավորումները բաշխվել են մարզի բժշկական կենտրոններին և ամբուլատորիաներին: Շարժական ուլտրաձայնային համակարգերից մեկը հատկացվել է «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ին, մյուսը՝ «Արարատի Հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ին: