Նոյեմբերի 24-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ և Մասիս, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: