Նոյեմբերի 23-24-ը, 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 9-11 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է անձրև: