«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է, որ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ վաղը 9 ժամ փակ է լինելու։
«Նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊18։00-ն, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, և նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։
Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը և հայցում ենք բոլորի ներողամտությունը անհարմարություն պատճառելու համար»,- ասված է հայտարարության մեջ։