Առողջապահության նախարարությունը, գնահատելով մարզի կարիքները, որոշել է Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացնել առաջին օգնության հավաքածուներ: Անհրաժեշտ պարագաներով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։