• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան Վերադառնում եմ խաղաղության ավելի... 05:13
Բաց հարթակ. Կարևոր է, որ մարդու իրավունքների բոլոր պաշտպանները միմյանց նկատմամբ սոլիդար լինեն. ՄԻՊ Բաց հարթակ. Կարևոր է,... 20:39
Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․ Իրանի շուրջ զարգացումներ Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․... 19:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:4517 Նմբ, 2021

Այս պահից սկսած՝ իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է․

«Բարև ձեզ: Շնորհակալ եմ, որ ընդունել եք այս հրատապ հանդիպման իմ հրավերը:

Մեր այս հանդիպման նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ձեզ ներկայացնելն է:

Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին՝ 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ:

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ՝ կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական, նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել՝ ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ:

Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր խոր համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում՝ իմ նշած հայտարարությունների, վարքագծի կապակցությամբ:

Մեր համոզմամբ, նշածս բոլոր սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ:

Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա:

Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»:

Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Խուդաթյանը Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր 16:2820 Փտր, 2026
  • Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները 16:1820 Փտր, 2026
  • Աջափնյակում կրակոցների գործով 1 անձի ձերբակալման որոշում է կայացվել 16:1720 Փտր, 2026
  • Արման Եղոյանն Ազգային ժողովում հանդիպել է միջազգային դասընթացի մասնակիցների հետ 16:0120 Փտր, 2026
  • Արհեստական բանականությունից մինչև մշակութային ծրագրեր․ Ժաննա Անդրեասյանի և ՄԹ դեսպանի հանդիպումը 15:5320 Փտր, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ 15:4520 Փտր, 2026
  • Լոնդոնը Վաշինգտոնին թույլ չի տվել բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար 15:4020 Փտր, 2026
  • Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու համար 15:2420 Փտր, 2026
  • 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմոxները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն 15:1320 Փտր, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել 15:0220 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին. ԿԳՄՍՆ-ի հորդորը | 20.02.2026 15:0020 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ 14:4120 Փտր, 2026
  • Ադրբեջանը չի միանա Գազային ֆինանսական աջակցության փաթեթին 14:3020 Փտր, 2026
  • Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով. գործողը կվերափոխվի տարհանման թունելի 14:1920 Փտր, 2026
  • Քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ 14:1020 Փտր, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 10-15 օր՝ համաձայնության հասնելու համար 14:0220 Փտր, 2026
  • Ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն. վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել 13:5120 Փտր, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալները ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության շարունակականության հնարավոր ուղղությունները 13:3820 Փտր, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Հնդկաստանում մասնակցել է AI Impact Summit 2026 բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին 13:2520 Փտր, 2026
  • Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը 13:1620 Փտր, 2026
  • Հայաստանի պատվավոր հյուպատոսը հայտարարել է Մակրոնի՝ Երևան կատարելիք այցի մասին 13:0720 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Դիլիջանի նոր՝ 2.3 կմ թունելի շինարարությունը կտևի 4 տարի. կպահանջվի մոտ 70 մլն եվրո 13:0020 Փտր, 2026
  • Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 12:5820 Փտր, 2026
  • Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան 12:5020 Փտր, 2026
  • Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 12:4420 Փտր, 2026
  • Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել 12:3520 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր 12:2820 Փտր, 2026
  • Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է 12:2020 Փտր, 2026
  • Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջ 12:1720 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Վանաձորի մի շարք հասցեներում 12:1020 Փտր, 2026
  • Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում 12:0620 Փտր, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ 11:5720 Փտր, 2026
  • Պուտինը հանձնարարել է գործարարներին խթանել ծնելիությունը երկրում 11:4920 Փտր, 2026
  • Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 11:4020 Փտր, 2026
  • Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 11:2220 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը բաց է 11:1020 Փտր, 2026
  • Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման 11:0720 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին 10:5120 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում 10:4720 Փտր, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները 10:1320 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Նախագահը Հունաստանում ներկայացրել է ՀՀ տնտեսական բարեփոխումները | 20.02.2026 10:0020 Փտր, 2026
  • Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել 09:5020 Փտր, 2026
  • Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել 09:1420 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 08:5320 Փտր, 2026
  • Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են 08:4220 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2320 Փտր, 2026
  • Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել 08:1520 Փտր, 2026
  • Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ 08:0220 Փտր, 2026
  • Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան 05:1320 Փտր, 2026
  • «Օդանավակայա՞ն, թե՞ դիահերձարան». նոր կատակերգություն 01:0420 Փտր, 2026
  • Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում․ Միրզոյան 00:5220 Փտր, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է երկու մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 00:4020 Փտր, 2026
  • Գիրք նվիրելու օրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում 00:1620 Փտր, 2026
  • «Նախորդ տարի 40 գիրք եմ կարդացել», «Մոտ 50 գիրք եմ կարդացել». երեխաները՝ իրենց ընթերցած գրքերի մասին 00:0520 Փտր, 2026
  • 1:0. «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին» 23:5219 Փտր, 2026
  • Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 23:3419 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին 23:1919 Փտր, 2026
  • Փետրվարի 20-ի եղանակային կանխատեսումները 22:5719 Փտր, 2026
  • Փաստերի և փաստաթղթերի «լեզվով» կխոսենք տեղի ունեցած ֆինանսականբանկային «մեքենայություններից»․ Ռոմանոս Պետրոսյան 22:5019 Փտր, 2026
  • Չհիմնավորված հայտարարություններով հասարակությանը մոլորեցնել չի հաջողվելու. փորձագետ 22:4219 Փտր, 2026
  • ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարվել 22:3119 Փտր, 2026
  • Այցը լավ առիթ է քննարկելու ռազմավարական հարցեր. ՀՀ նախագահը Հունաստանում է 22:1819 Փտր, 2026
  • Կարճատև զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1219 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահրամ Միրաքյանի հետ 22:0319 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում 21:5419 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը 21:3319 Փտր, 2026
  • Մեր նոր առաջարկը՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյան 21:2119 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից տեսանյութ է հրապարակել 21:1519 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը. Թրամփը դիմեց Փաշինյանին և Ալիևին 21:0019 Փտր, 2026
  • Մեծ նվեր՝ Գրքի տոնին. ԵՊՀ-ում նոր գրադարան է բացվել 20:5919 Փտր, 2026
  • Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են 20:5519 Փտր, 2026
  • Շուկայում ձվի թանկացումը սեզոնային է, դեֆիցիտ չկա. արտադրող 20:4919 Փտր, 2026
  • Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ 20:4619 Փտր, 2026
  • Փետրուար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4219 Փտր, 2026
  • AMX-ADX. միավորելով շուկաներն ու ներդրողներին 20:3419 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.02.2026 20:2719 Փտր, 2026
  • Վաղ թե ուշ բոլոր երկրները կհամաձայնեն միանալ «Խաղաղության խորհրդին». Թրամփ 20:2119 Փտր, 2026
  • Իրանը և ՌԴ-ն համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել 20:1619 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 19 Փետրուար․ 2026 20:0919 Փտր, 2026
  • Մրցունակ կադրեր մեդիա ոլորտի համար. Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան 5 տարեկան է 20:0419 Փտր, 2026
  • Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղություն հաստատելու համար 19:5619 Փտր, 2026
  • Բյուջեից 2,9 միլիարդի հետվճար հունվարին, 1 մլրդ 48 մլն դրամ՝ սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչներին 19:4819 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:4019 Փտր, 2026
  • Բագրատ Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով 19:3319 Փտր, 2026
  • Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր․ Ժաննա Անդրեասյան 19:2619 Փտր, 2026
  • Վարչապետը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ 19:1419 Փտր, 2026
  • Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև. Թրամփը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին 19:0719 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը Վաշինգտոնում մասնակցում է Խաղաղության խորհրդի նիստին | 19.02.2026 19:0019 Փտր, 2026
  • Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց 18:5919 Փտր, 2026
  • Քննարկվել է ֆիլմերի դասակարգման և դրանց տարիքային սահմանափակումների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու վերաբերյալ հարցը 18:4419 Փտր, 2026
  • Վաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը 18:3219 Փտր, 2026
  • Տավարաբուծության զարգացման 5-ամյա ծրագիր. ի՞նչ է ակնկալում պետությունը 18:2819 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին 18:1719 Փտր, 2026
  • Չարլզ III-ը մեկնաբանել է եղբոր ձերբակալության մասին լուրը 18:0719 Փտր, 2026
  • Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին 17:5919 Փտր, 2026
  • Ռուսաստանը միշտ եղել է Կուբայի կողքին, աջակցել սեփական ճանապարհով զարգանալու. Պուտին 17:4619 Փտր, 2026
  • Եվս 2 տարի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանը կրկին կբացի դռները. նորոգված շենքում կունենան վերնատուն 17:3819 Փտր, 2026
  • Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները 17:2419 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են Հագվի գյուղում կատարված գողությունը. կատարվում է նախաքննություն 17:1419 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ 17:0719 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015