Ադրբեջանը հերթական սադրանքն է նախաձեռնել արևելյան սահմանագոտու ուղղությամբ. Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Հայկական կողմն ունի մեկ զոհ, վիրավորներ և երկու մարտական դիրքի կորուստ, 12 զինծառայող գերեվարվել է։ Ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը. ՀՀ վարչապետ:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանն իրավասու է բոլոր միջոցներով հետ մղել իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառումը. արտգործնախարարության հայտարարությունը:
Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է՝ ասել է Ռայիսին:
Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ 1997թ. պայմանագրով փոխադարձ պարտավորությունների իրականացման համար՝ ասել է Արմեն Գրիգորյանը:
Հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք: Առողջացել է 1617, մահացել՝ 52 մարդ: