• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:2712 Նմբ, 2021

«Լացի բյուրեղյա պատ»` զոհված հրեաների հիշատակին. «Այլ լուրեր»

ԱՄԷ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՎՈՒՄ Է «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ 2020»-Ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ

Ավելի քան 5 հազար տարվա քաղաքակրթություն, որը պսակված է բարձրագույն տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներով. ահա թե ինչպես է Չինաստանը որոշել աչքի ընկնել «Դուբայ Էքսպո 2020»-ի ժամանակ: Ռոբոտ-պանդան «Չինաստանի լույսը» կոչվող չինական տաղավարի այցելուներին դիմավորել է ձեռքսեղմումով և շատ գեղեցիկ պար է ցուցադրել չինական երաժշտության ուղեկցությամբ:

Ֆանգ Կե (չինական տաղավարի տնօրեն) - Այստեղ գլխավոր հերոսը պանդան է, քանի որ մի կողմից այն Չինաստանի այցեքարտն է, իսկ մյուս կողմից՝ ներկայացված է բարձրագույն տեխնոլոգիաների նմուշի տեսքով՝ ռոբոտ է: Մարդիկ նրան շատ կհավանեն: Չինաստանի տաղավարի թեման մարդկության, նորարարության և հնարավորությունների ընդհանուր ապագա ունեցող համայնք կառուցելն է:

Ավանդական չինական կարմիր լապտերի նմանությամբ ձևավորված եռահարկ տաղավարը, որը, ի դեպ, էքսպոյի ամենամեծ տաղավարներից է, մոտ 4600 քմ տարածք է զբաղեցնում: Այն մարդկանց հնարավորություն է ընձեռում տեսնելու ապագան:

Դուբայը, որը Մերձավոր Արևելքի զբոսաշրջության, առևտրի և բիզնեսի հանգույցներից մեկն է, այս միջոցառման շնորհիվ հույս ունի խթանելու իր տնտեսությունը և ակնկալում է ավելի քան 25 մլն այցելուի տեսնել համաշխարհային այս տոնավաճառում: Այն մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

ԲԵԼԳԻԱ

ՀՈԼՈՔՈՍՏԸ ՎԵՐԱՊՐԱԾ 90-ԱՄՅԱ ԲԵԼԳԻԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բելգիայում գտնվող հին գործարանում Հոլոքոստը վերապրած Սիմոն Գրոնովսկին նշել է իր առաջիկա ծննդյան 90-ամյա տարեդարձը՝ խաղալով իր կյանքի թեմայով բեմադրված օպերային ներկայացման մեջ: Դա մի պատմություն է սիրո, հավատքի, ներել կարողանալու և մութ ողբերգությունը հաղթահարելու մասին:

Գրոնովսկին 11 տարեկան էր և ապրում էր Բրյուսելում, երբ 1943 թվականին նացիստները նրան, մորը և քրոջը նստեցրել են Օսվենցիմ գնացող գնացքը: Այն, ինչպես հայտնի է, մահապատժի տխրահռչակ ճամբարն էր, որը նացիստները գրավել էին Լեհաստանում:

Գնացքը բելգիացի ապստամբները կարճ ժամանակով կանգնեցրել են Բրյուսելից 30 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրում, որտեղ էլ տղային հաջողվել է ցած նետվել գնացքից և փրկվել: Իր անցյալի մասին տասնամյակներ լռելուց հետո Գրոնովսկին 2000-ականներին որոշել է հուշեր գրել: Նա ասում է, որ իր պատմությունը ոչ թե տխրության, այլ հույսի և երջանկության մասին է: Բրիտանացի կոմպոզիտոր Հովարդ Մուդին այնքան է ոգեշնչվել Գրոնովսկու պատմությամբ, որ որոշել է օպերա գրել դրա հիման վրա:

Հովարդ Մուդի (կոմպոզիտոր) - Մի անգամ նա ինձ ասաց, որ իր կյանքը միայն հրաշք չի եղել: Դա ինձ շատ դուր եկավ և մտորելու առիթ տվեց: Որոշեցի ու Գրոնովսկուն խոստացա օպերա գրել նրա կյանքի պատմության մասին:

Ստեղծագործությունը վերնագրված է «Հրում», այն մի քանի անգամ խաղացել են Բելգիայում և Մեծ Բրիտանիայում: Գրոնովսկին օպերայում ինքն իր դերն է խաղում: Օպերան ցուցադրվել է կահույքի մի հին գործարանում, որի մոտ էլ սրանից մոտ 80 տարի առաջ Գրոնովսկին ցատկել էր գնացքից ու փրկվել:   

ՖՐԱՆՍԻԱ

ՄՈՆՄԱՐՏՐԻ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Ավելի քան 90 տարվա փարիզյան ավանդույթ է. Ֆրանսիայի մայրաքաղաքի խաղողի ամենամեծ այգին տոնում է խաղողի մթերման սեզոնը: Մոնմարտրի խաղողի այգին ավելի քան 1500 քմ տարածք է զբաղեցնում, այստեղ 1700-ից ավելի խաղողի վազ է աճում: Խաղողի այգու աշխատակից Վինսեն Բոլենորն ասել է, որ խաղողի հիմնական բերքահավաքից առաջ իրենք 731 կգ խաղող են հավաքել՝ տեղական կարմիր գինի պատրաստելու համար: Նրա խոսքով՝ չնայած հորդառատ անձրևներին և սառնամանիքին, խաղողի բավականին առատ բերք են ստացել: Բոլենորը վստահեցրել է, որ «Պինո» և «Գամեյ» տեսակի խաղողների խառնուրդից Մոնմարտրի հրաշալի և թեթև գինի է ստացվում:

Վինսեն Բոլենոր (խաղողի այգու աշխատակից) - Մոնմարտրի գինին ոչ մի ուրիշ տեղի գինու հետ չես համեմատի: Մենք շարունակում ենք բացառիկ մնալ: Չենք կարող մեր գինին համեմատել այլ խաղողի տեսակների խաչասերումներից ստացված ըմպելիքի հետ:

Մոնմարտրի գինու հեղինակներն այնքան են հիացած իրենց ստեղծագործությամբ, որ նույնիսկ ցանկանում են, որ այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:   

ՀՈՐԴԱՆԱՆ

ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Տարբեր ձևերի և գույների օդապարիկներ են պտտվել Հորդանանի հայտնի Վադի Ռամ անապատի երկնքում: Սա տեսակի մեջ առաջին փառատոնն է Թագավորությունում: Երկնքի լազուրում՝ անապատի վերևում, շատերին են տեսանելի օդապարիկները: Բոլորն էլ հիացած են տեսարանով: Միջոցառման կազմակերպիչները լիահույս են նման նախաձեռնություններով զարկ տալ Հորդանանի զբոսաշրջությանը, հատկապես կորոնավիրուսի համավարակի դաժան հարվածից հետո:

Ահմադ Աբու Ռիջա (օդապարիկների փառատոնի համահիմնադիր) - Փառատոնի նպատակն է ստեղծել զբոսաշրջային այնպիսի արտադրանք, որը կարող է խթանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմը:

Զբոսաշրջիկները կարող են իջևանել մոտակայքում գտնվող ճամբարներում: Հորդանանի վայրի բնության մեջ, ավազի վրա, անապատային լեռների հարևանությամբ գիշերելու բացառիկ հնարավորություն է սա: Կազմակերպիչները նախապես հայտարարել էին հատուկ միջոցառումների մասին Հորդանանի «ոսկե եռանկյունու» համար, որը ներառում է այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են հինավուրց Պետրան, Վադի Ռամը և Խաչակրաց ամրոցները՝ փակելով տարածքը բոլորի համար, բացի նրանցից, ովքեր պատվաստվել են Քովիդ-19-ի դեմ:

ՍԻՐԻԱ

ԱՐՎԵՍՏԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՎԵՐՔԵՐԸ

Սիրիացի դեղագործ Դիալա Դախիլը երկու տարի շարունակ խուսափել է զբաղվել իր սիրած գործով, սակայն, ի վերջո, հաղթահարել է վախերն ու սկսել է նորից նկարչության միջոցով ինքնաբուժվել: Հոմսի 25-ամյա բնակչուհին բացել է «Անցում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին միացել է սիրիացի ևս 74 նկարիչ: Նրանց բոլորի աշխատանքները ներկայացնում են այն ճանապարհն ու փորձությունը, որի միջով անցել են արվեստագետները պատերազմի տարիներին:  

Դախիլը կերպարվեստի նկատմամբ սերը ժառանգել է հորից, նրանից է նկարել սովորել: Հորը, սակայն 2013 թվականին առևանգել են, և մինչև օրս ընտանիքը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Դիալա Դախիլ (նկարչուհի) - Ես վախեցա, որ կարող եմ մոռանալ հորս դիմագծերը: Ահա թե ինչու, որոշեցի նկարել նրան: Հուզական առումով, սակայն, շատ դժվար էր նկարել հորս, որից սովորել եմ սիրել արվեստը: Այս ցուցահանդեսի շնորհիվ, սակայն, ես համարձակվեցի առերեսվել իմ զգացմունքների հետ: Առաջին անգամ էր, որ կարողացա արտահայտել այն ամենն, ինչ զգացել եմ, ինչ տեսել եմ այդ ճգնաժամի ժամանակ:   

Ցուցահանդեսի մասնակից յուրաքանչյուր նկարիչ պատերազմի տարիներին ունեցած հույզերն ու ապրումները ներկայացնելու իր ուրույն միջոցն է ընտրել: Սակայն բոլորի մոտ մեկ ընդհանուր բան կա:

Ցուցահանդեսի այցելուները վստահեցնում են, որ այնպիսի տպավորություն է, ասես, սա մի մեծ ու բարձր պատուհան լինի, որից երևում է լուսավոր երկինքը, որին նայում են նույնիսկ ամենամութ սենյակում նստած մարդիկ ու լիցքավորվում դրական էներգիայով:

ՈՒԿՐԱԻՆԱ

«ԼԱՑԻ ԲՅՈՒՐԵՂՅԱ ՊԱՏ»` ԶՈՀՎԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Աշխարհահռչակ արվետագետ Մարինա Աբրամովիչն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Բաբի Յար կոչվող կիրճում պատրաստել է «Լացի բյուրեղյա պատ» կոչվող հուշակոթողը, որով հարգանքի տուրք է մատուցում Հոլոքոստի ժամանակ զոհված հրեաների հիշատակին: Սա Երուսաղեմի հայտնի «Լացի պատի» կրկնօրինակն է, որը, սակայն, ավելի մեծ է և խորհրդանշական: 74-ամյա Աբրամովիչը վստահեցրել է, որ արվեստի այս գործն ավելի շատ «բուժվելու պատ» է:  

Մարինա Աբրամովիչ (արվեստագետ) - Ինձ դուր չեն գալիս այնպիսի հուշակոթողները, որոնք հսկայական են, պետք է կանգնես և հեռվից պարզապես դրանց նայես: Իմ հեղինակած հուշարձանին կարելի է մոտենալ, ձեռք տալ, շոշափել, փոխազդեցության մեջ լինել դրա հետ, առերեսվել սեփական անձի և հիշողության հետ:

Աբրամովիչը պատմում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի և հրեաների կոտորածի մասին իմացել է դեռ մանկության տարիներից, ծնողներից ու դպրոցից լսել է տարբեր պատմություններ, նաև շատ ֆիլմեր է դիտել այդ թեմայով:

Իր ստեղծագործության համար որպես նյութ ընտրել է Ուկրաինայի հանքերից ստացված անտրացիտն ու Բրազիլիայից բերված քվարցային բյուրեղները: Աբրամովիչն ասում է, որ արվեստի այս գործը յուրօրինակ հիշեցում է մարդկությանը, որ հարկավոր է վերջ դնել պատերազմներին: «Լացի բյուրեղյա պատի» բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի, Իսրայելի և Գերմանիայի նախագահները:  

ՍԻՐԻԱ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՆՉՅՈՒՐՆՆԵՐՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ

Սիրիացի արհեստավոր Աբդուլա Սուֆիան, հիացած լինելով դիջերիդու և ուդու երաժշտական գործիքներով, սկսել է պատրաստել դրանցից և փորձել դրանցով արևելյան երաժշտություն նվագել:

Դիջերիդուն փողային գործիք է, որի հեղինակներն Ավստրալիայի աբորիգեններն են: Երբ Սուֆիան տեսել է, թե ինչպես է այն նվագում հույն հայտնի երաժիշտ Յաննին, որոշել է, որ պետք է գնի այդ գործիքից: Սակայն պարզելով, որ չափազանց թանկ է, և չի կարող իրեն թույլ տալ գնել դիջերիդու, շնորհաշատ արհեստավորն ինքնուրույն է պատրաստել դրանից, իհարkե 3 ամիս մի լավ չարչարվելուց հետո միայն:

Աբդուլլա Սուֆիա (արհեստագործ) - Ես համացանցով ուսումնասիրեցի դիջերիդուն և պարզեցի, որ դրանից Եվրոպայում վաճառում են: Սակայն իմացա, որ այն շատ թանկ է: Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում ենք ապրում, հասկացա, որ դրանից չեմ կարող ձեռք բերել: Ահա թե ինչու, որոշեցի ինքս պատրաստել:

Հետագայում անոթաձև կերամիկական թմբուկ էլ է պատրաստել: Այն կոչվում է ուդու: Այն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի: Երաժշտական այդ գործիքի հայրենիքը Նիգերիան է: Երբ երաժշտական գործիքները պատրաստ են լինում, Սուֆիան սկսում է կենդանի համերգներ կազմակերպել հին Դամասկոսում: Իր խոսքով, այս կերպ ցանկանում է արտասահմանյան օտար մշակույթը համադրել սիրիականի հետ:

ԱՄԷ

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ «ԴԱՎԻԹԸ»` ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

«Դուբայ Էքսպո 2020»-ի հյուրերը, այցելելով Իտալիայի տաղավար, հույս ունեին տեսնել Միքելանջելոյի հայտնի ստեղծագործության` «Դավիթի» արձանի եռաչափ երկվորյակին` իր ամբողջ հմայքով: Սակայն ցուցահանդեսի այցելուները մի փոքր հիասթափություն են ապրել, երբ տեսել են այն: Հանրության համար տեսանելի է արձանի միայն գլուխը, իսկ մարմնի մնացած հատվածը հմտորեն քողարկված է: Իտալական լրատվամիջոցներն այս դեպքը որակել են ինքնագրաքննություն:

Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի արձաններից մեկի կնկնօրինակի 6 մետրանոց հասակից միայն գլուխն ու պարանոցն է երևում: Իսկ ներքևի հատվածը տեսանելի է միայն ցուցահանդեսի հատուկ ընտրված հյուրերին:

Մինչդեռ ցուցահանդեսի իտալական տաղավարի կազմակերպիչները հերքել են լրատվամիջոցների ներկայացուցիչների այն պնդումները, թե միտումնավոր են փորձել կոծկել արձանի ներքևի հատվածը` հաշվի առնելով արաբական աշխարհի կրոնական և սոցիալական զգացմունքայնությունը: Արձանի հեղինակները պնդում են, որ իրենց նպատակն է եղել այնպես անել, որ այցելուները Դավիթի աչքերին և դեմքին նայելու հնարավորություն ունենան: Մարդիկ էլ, կարծես թե, ըմբռնել ու ընդունել են հեղինակների մտադրությունը:

Սոֆի Լեստրատ (Էքսպոյի այցելու) - Արձանն այսպիսին շատ լավն է, մնացածը մենք կարող ենք երևակայել: Չգիտենք, թե ներքևում ինչ կարող ենք տեսնել:

Օգտագործելով աշխարհի ամենամեծ եռաչափ տպիչներից մեկը, Դավիթի արձանի հեղինակենրը 40 ժամ են ծախսել` այն կյանքի կոչելու և 16-րդ դարի մարմարե արձանի կնկնօրինակը ստեղծելու համար: 

ԻՍՊԱՆԻԱ

ՄԵԾ ԴԱՇՆԱՄՈՒՐՆԵՐ՝ ՄԱԴՐԻԴԻ ՍՐՏՈՒՄ

Իսպանիայի Հիսուս Սերա հիմնադրամի նախաձեռնությամբ, տասը հսկա դաշնամուր է տեղադրվել կենտրոնական Մադրիդի տեսարժան վայրերում: Նպատակն է երաժշտությունն ավելի մոտեցնել մարդկանց: Մեծ դաշնամուրներ են տեղադրվել Պրադոյի թանգարանի բակում, Իսպանիայի խորհրդարանի հարևանությամբ, և այլուր: Սովորաբար նման դաշնամուրների կարելի է հանդիպել կա'մ հայտնի համերգրասրահներ այցելելիս, կա'մ կոնսերվատորիաներում: Մինչդեռ այս դաշնամուրները կարող են նվագել բոլոր ցանկացողները, որոնք այդ պահին քաղաքի տվյալ մասով անցնելիս են լինում:  

Իրինա Պաստեմնակ (դաշնամուրի ուսուցչուհի) - Շատ հաճելի մթնոլորտ է: Ցանկացած դաշնակահար, որը նստում է այս դաշնամուրների առջև, միանգամայն այլ զգացողություն է ունենում: Փակ դասասենյակում ակուստիկան լրիվ այլ է, իսկ նման միջավայրում, որտեղ աղմուկը կլանում է բոլոր ձայները, դաշնամուրի հնչողությունը բոլորովին ուրիշ է, հանդիսատեսն էլ ավելի հանդուրժող է դառնում:

Այս նախաձեռնության խորագիրն է «Ձեր քաղաքը լցված է դաշնամուրներով»: Նպատակն է քաղաքացիների մասնակցությամբ խթանել համընդհանուր սերը երաժշտության նկատմամբ և օգնել այն մարդկանց, որոնք չեն կարող իրենց թույլ տալ համերգասրահներ այցելել ու վայելել երաժշտական անգին գոհարներ:

Հեղինակ`Մարո Թարվերդյան
Դիտումների քանակ56
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015