Չեխիայի «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման ղեկավար Անդրեյ Բաբիշի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել՝ հայտնում է ТАСС-ը:
Երկրի սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է շարունակի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:
«Դժգոհ քաղաքացիների ակցիան» պարտություն է կրել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի (ստորին պալատ) հոկտեմբերի 8-9-ը կայացած ընտրություններում: Վստահության քվե են ստացել հինգ քաղաքական կուսակցություններ ու շարժումներ, որոնք կազմել են երկու լիբերալ կոալիցիա և պետք է ձևավորեն նոր կառավարություն։ Դա հանձնարարվել է աջ լիբերալ Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Պյոտր Ֆիալեին։ Նա երկրի վարչապետի միակ թեկնածուն է։