Նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Նոյեմբերի 12-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, նոյեմբերի 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 11-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: