• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:2011 Նմբ, 2021

Կենդանիների օրհնության արարողություն Պերուում. «Այլ լուրեր»

ՍԻՐԻԱ

ՊԱԼՄԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Եթե կարոտել եք Պալմիրան, կարող եք այցելել Սիրիայի Ալ-Բաբ քաղաք, որտեղ բնակվող սիրիացին մոդելավորել է հնագույն քաղաքը: 58-ամյա Ալի Ալ-Թահան ստիպված էր լքել իր հայրենի Պալմիրա քաղաքը, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչների և Սիրիայի կառավարական ուժերի միջև մարտերի հետևանքով կորցրել էր իր 4 երեխաներին և ոտքի վնասվածք ստացել:

Տղամարդը հաստատվել է Հալեպի Ալ-Բաբ կոչվող հյուսիսային արվարձանում և իրեն նվիրել Պալմիրայի՝ 3 մետր լայնություն և 12 մետր երկարություն ունեցող մանրակերտը ստեղծելու գործին: Աշխատանքն ավարտին հասցնելու համար պահանջվել է տասն ամիս: Ինչպես հայտնի է, Պալմիրա պատմական քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, չնայած, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դրա մեծ մասն ավերել են:  

Քաղաքի մակետը պատրաստված է գիպսից, կարելի է հանդիպել Պալմիրայի առավել հայտնի հուշակոթողներին, օրինակ՝ Բելի տաճարին, Պալմիրայի կամարին և ամֆիթատրոնին: Քաղաքի մակետը տեղադրել են «Պալմիրայի ֆորում» կոչվող կենտրոնում: Թահան այն պատրաստել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ մարդիկ կարող են մոռանալ Պալմիրայի հետ կապված դետալները:

Լսողության և խոսքի խանգարումներ ունեցող Թահան իր կյանքը նվիրել է Պալմիրայի հնագիտական ու պատմական ուսումնասիրություններին: Նրա հայրն ու պապը եղել են հնագետ և աշխատել են Պալմիրայում: Թահան լիահույս է, որ օրերից մեկ օր կվերադառնա Պալմիրա և անձամբ կմասնակցի հայրենի քաղաքի վերականգնման աշխատանքներին:  

 

ՊԵՐՈՒ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Լիմայում ապրող կենդանասերներն իրենց չորքոտանի բարեկամների համար Սուրբ Ֆրանցիսկոսի տաճարում օրհնություն ստանալու հնարավորություն են ունեցել: Սա պատարագ է, որը հատուկ ընտանի կենդանիների համար է կազմակերպված:

Անցած տարի ամենամյա այս միջոցառումը չէր կայացել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սակայն այս տարի դիմակներ կրող տասնյակ մարդիկ են հավաքվել վանքի դիմաց՝ իրենց շների, կատուների և նույնիսկ նապաստակների հետ:

ՌԵՅՆԱԼԴՈ ԳԱՄԱՐԱ (ՔԱՀԱՆԱ) - Մենք որոշեցինք վերսկսել կենդանիների օրհնությունը: Քովիդ-19-ի համավարակի պատճառով բոլոր պատարագները, կրոնական ծեսերն ու օրհնության արարողությունները դադարեցվել էին: Ընտանի կենդանիներին օրհնելու միջոցառումը ավանդական էր մեզ մոտ, ցանկացանք անպայման վերականգնել այն:

Միջոցառումը հայտնի է «Կենդանիների օրհնության ամենամյա պատարագ» անվամբ: Այն մեծարում է կենդանիների սուրբ հովանավորին՝ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացուն: Չնայած ընտանի բոլոր կենդանիներն էլ կարող են մասնակցել այս արարողությանը, հիմնական հյուրերը շներն են:

ՄԱԳԱԼԻ ՌՈՋԱՍ (ՇԱՆ ՏԵՐ) - Ես շատ ոգևորված եմ, քանի որ նա իմ ընտանիքի անդամ է և օգնում է ինձ հաղթահարել համավարակը:

Սուրբ Ֆրանցիսկոսը ծնվել է Իտալիայում, 1182 թվականին և հայտնի է եղել բնության հանդեպ մեծ սիրով: Նա կարծում էր, որ տնային կենդանիները և անասունները նույնպես պետք է ստանան Աստծո օրհնությունը:

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԼԵՆՈՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸ

Լոնդոնի սրտում`Կառնաբի փողոցում, ցուցադրվել է աշխարհահռչակ երաժիշտ, լեգենդար «Բիթլս» խմբի անդամ Ջոն Լենոնի՝ իրական չափսերի բրոնզաձույլ արձանը: Այս տարի Լենոնը կդառնար 81 տարեկան, արձանը բացվել է երաժշտի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:  

Քանդակում Լենոնը նստած է նստարանին, ձեռքերը մեկնած և գլուխը թեքված դեպի վեր: Այս արձանի անունը «Իմեջին» է, Լենոնի հայտնի ստեղծագործության համանմանությամբ:

Մարդիկ մեծ հաճույքով նստում են Լենոնի կողքին ու լուսանկարվում իրենց կուռքի հետ: Նրանց դուր է գալիս նաև պարզապես նստել նստարանին և իրենց սիրելի երաժշտի ընկերակցությամբ սուրճ վայելել: Մարդիկ վստահեցրել են, որ այս արձանից խաղաղություն է ճառագում:

Բրոնզե արձանի հեղինակը Լորենս Հոլոֆսեներն է: Նա այն քանդակել է 2009 թվականին:

 

ԱՄՆ

ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ էՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ

Վաղամեռիկ երգչուհի Էմի Ուայնհաուսի ծնողներն իրենց սիրելի դստերը պատկանող ավելի քան 800 առարկա են տրամադրել աճուրդի համար: «Ջուլիենս» աճուրդի տան աշխատակից Մարտին Նոլանը պատմել է, որ ավելի քան 2 տարի աշխատել է ընտանիքի հետ՝ մեծ վաճառքը կազմակերպելու համար:

ՄԱՐՏԻՆ ՆՈԼԱՆ («ՋՈՒԼԻԵՆՍ» ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - Ընտանիքը վերջապես համակերպվեց Էմիին բաց թողնելու մտքի հետ: Սա նրանց համար կատարսիսի պես մի բան էր: Սակայն սա շատ զգացմունքային պահ էր ծնողների համար. նրանք կարողացան հրաժարվել իրենց դստեր իրերից: Բայց գիտեն, որ այդ իրերը ձեռք են բերելու Էմի Ուայնհաուսի երկրպագուները, հավաքորդներն ու տարբեր թանգարաններ ամբողջ աշխարհում: Նրանք հասկանում են, որ իրենց դստեր իրերը երկրորդ կյանք են ստանալու, պահվելու, փայփայվելու և ցուցադրվելու են:

Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թվականին՝ 27 տարեկան հասկանում, Քամդեն Թաունի իր տանը: Այն զգեստը, որ նա կրել է 2011 թվականին, Բելգրադում իր վերջին համերգի ժամանակ, գնահատված է 15-20 հազար դոլար: Մինչդեռ մյուս հագուստների մեկնարկային գինը 2-4 հազար դոլար է: Աճուրդից ստացված հասույթի մի մասը կուղղվի Էմի Ուայնհաուսի հիմնադրամին, որի նպատակն է «ոգեշնչել երեխաներին և երիտասարդներին բարձրացնել իրենց ինքնագնահատականը և կարողանալ ծաղկել»: Աճուրդը կտևի երկու օր, կանցկացվի Բևեռլի Հիլսում, առցանց և առկա տարբերակներով:

 

ԲՈՍՆԻԱ-ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ

ՊՏՏՎՈՂ ՏՈՒՆԸ

Բոսնիացի ինքնուս գյուտարարը պատրաստել է իր կնոջ երազանքի կացարանը, այնպիսի տուն, որը կարող է 360 աստիճան պտտվել, որպեսզի տանը եղած ժամանակ կինը տարբեր տեսարաններ վայելի: Կարող է տեսնել ինչպես արևածագը, այնպես էլ հակառակ կողմով քայլող անցորդներին և այն էլ ընդամենը րոպեների տարբերությամբ:

72-ամյա Վոյին Կուսիչը տան հիմքում տեղադրել է 7 մետրանոց առանցք, որի շուրջն էլ պտտվում է տունը: Ընդ որում, պտտվելու արագությունն ինքն է որոշում, ցանկության դեպքում կարող է արագացնել կամ դանդաղեցնել: Տանից հնարավոր է տեսնել մոտակա անտառը, եգիպտացորենի արտը կամ գետը: Եթե ամենադանդաղ արագությունն ընտրի, ապա տունը մեկ ամբողջ պտույտ կարող է գործել 24 ժամում, իսկ ամենաարագի վրա դնելու դեպքում` 22 վայրկյանում: Տղամարդը պատմում է, որ ժամանակին բազմաթիվ շինարարների և դիզայներների հետ է խորհրդակցել, սակայն տեսնելով, որ ոչ ոք իրեն օգնել չի կարող, որոշել է անձամբ ստեղծել տան ամբողջ համակարգը: Նախագիծը կյանքի կոչելու և ավարտին հասցնելու համար պահանջվել է վեց տարի:

ՎՈՅԻՆ ԿՈՒՍԻՉ (ՊՏՏՎՈՂ ՏԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ) - Երբ կառուցում էի մեր ընտանեկան այս տունը, ննջարանն այս կողմում էր, իսկ երեխաների սենյակըч մյուս կողմում: Երբ վերջացրեցի, կինս սկսեց դժգոհել և ասաց՝ արի պտտենք, որ ճաշասենյակը ճանապարհին ավելի մոտ լինի ու էլի նման փոփոխություններ անելու առաջարկ արեց: Քանդեցի պատերն ու նրա բոլոր ցանկությունները կատարեցի: Վերջացնելուց հետո դարձյալ դժգոհեց ու սկսեց փոփոխություններ պահանջել: Հենց այդ ժամանակ էլ մտածեցի, որ պետք է պտտվող տուն կառուցեմ:

Վեց տարի շարունակ տղամարդը կառուցել է կնոջ երազանքի տունը, դադար է տվել միայն այն ժամանակ, երբ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել ու պառկել է հիվանդանոցում: Բժիշկներին խնդրել է ամեն ինչ անել` կյանքը երկարացնելու համար, քանի որ կիսատ թողած ծրագիր է ունեցել: Դուրս գրվելուց հետո այն բարեհաջող ավարտին է հասցրել:

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Լույս է տեսել բրիտանացի մանկագիր Ջոան Ռոուլինգի նոր գիրքը, որը պատմություն է մի փոքրիկ տղայի և նրա խոզուկ խաղալիքի մասին: Հայտնի Հարի Փոթերի հեղինակի նոր ստեղծագործությունը վերնագրված է «Սուրբ ծննդյան խոզուկը»: Գլխավոր հերոսի` տղայի անունը Ջեք է: Սա հեքիաթ-պատմություն է: Սիրելի խաղալիքը կորցնելուց հետո Ջեքը բազմաթիվ փորձությունների միջով է անցնում` այն գտնելու համար:

Ռոլինգի` Հարի Փոթերի մասին պատմող գրքի` ավելի քան 500 միլիոն օրինակ է վաճառվել ամբողջ աշխարհում: Այն թարգմանվել է 80 լեզվով և վերածվել ութ մասանոց ֆիլմի:

2001 թվականին Ջոան Ռոլինգը գրել է «Ֆանտաստիկ գազանները և որտեղ գտնել նրանց» կոչվող գիրքը, որը նույնպես վերածվել է ֆիլմաշարի: 2020-ին լույս է տեսել հեղինակի «Իկաբոգը» կոչվող հեքիաթը, որի վաճառքից ստացված հոնորարն ուղղվել է կորոնավիրուսից տուժած խոցելի խմբերին օգնելուն:

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԵՂԻՍԱԲԵԹ ԹԱԳՈՒՀՈՒ ՄԵՂՐԱՄՈՄԵ ԱՐՁԱՆԸ ԿԱՌՔՈՎ ՇՐՋԵԼ Է ԲԼԵՔՓՈՒԼՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մեղրամոմե արձանը կառքով շրջել է Անգլիայի Բլեքփուլ քաղաքում: «Մադամ Տյուսոն» այս կերպ է ցանկացել հանրությանը ներկայացնել իր նոր աշխատանքը: Թագուհու արձանը ձիասայլով անցել է քաղաքի այն փողոցով, որտեղ, սովորաբար, մարդիկ զբոսանքի են դուրս գալիս: Հետո հասել է թանգարան:

Թագուհու մեղարմոմե արձանը, որը Միացյալ Թագավորության միապետուհուն ներկայացնում է նստած դիրքում, «Մադամ Տյուսոյի» թանգարանում տեղադրվել է Սասեքսի դքսի և դքսուհու արձանների հարևանությամբ:

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԴԱՐՎԻՆԻ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԸ ԿՎԱՃԱՌՎԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ

Այս տարվա դեկտեմբերին նախատեսվում է, որ Քրիստի աճուրդի տանը վաճառքի կհանվի Չառլզ Դարվինի մանրադիտակը, որը նա նվիրել է որդուն՝ Լեոնարդին: Այն 200 տարի շարունակ մնացել է Դարվինների ընտանիքում: Ակնկալում է, որ կվաճառվի մինչև 480 հազար դոլարով:

ՋԵՅՄՍ ՀԱՅՍԼՈՓ («ՔՐԻՍՏԻ» ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - Գիտության պատմության մեջ Չառլզ Դարվինը շատ հնչեղ անուն է: Նա ցանկացել է, որ իր որդին՝ Լեոնարդը, որին Լեննի էր ասում, ծանոթանա մանրադիտակով աշխատելու հաճույքին: Որդին էլ շատ շնորհակալ է եղել հորն` այս հիասքանչ նվերի համար: Այս մանրադիտակը սերունդներ շարունակ պահվել է Դարվինների ընտանիքում: Դրա վերջին տերն անցած տարի է մահացել: Եվ քանի որ մնացած ժառանգները չեն կարողացել այն բաժանել իրար մեջ, որոշել են դիմել «Քրիստիի» օգնությանը:

Մանրադիտակը ստեղծվել է 1825 թվականին, «Քերի» ֆիրմայի համար, հեղինակը Չառլզ Գուլդն է: «Քրիստի» աճուրդի տնից հայտնել են, որ սա Չառլզ Դարվինից մնացած վեց մանրադիտակներից մեկն է: Այս մանրադիտակով կենսաբանը ժամանակին ուսումնասիրել է այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են մարջանները ու ծովային անեմոնը:

 

ՉԵԽԻԱ

ԼՈՒՍԱՅԻՆ ՇՈՈՒ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող «Ազդանշանի փառատոնի» շրջանակում ձայնային, լուսային և լազերային շոու է անցկացվել քաղաքի տեսարժան հուշակոթողների վրա և դրանց հարևանությամբ: Փառատոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու տարի չի անցկացվել:  

ՄԱՐՏԻՆ ՌՈՍՏԱ («ԱԶԴԱՆՇԱՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ՏՆՕՐԵՆ) - Ուրախ ենք, որ երկու տարվա ընդմիջումից հետո «Ազդանշանի փառատոնը» վերադարձավ մայրաքաղաք Պրահայի փողոցներ՝ ամբողջական ծրագրով: Այս տարի մենք ավելացրեցինք նաև փառատոնի, այսպես կոչված, 4-րդ ուղին, որը հնարավորություն է տալիս այս ամենը դիտել նաև բջջային հեռախոսի համապատասխան հավելվածի օգնությամբ:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով, Պրահան այս տոնի շրջանակում կծառայի որպես կտավ` տարբեր արվեստագետների համար: Փառատոնի նպատակն է մարդկանց մոտեցնել ժամանակակից արվեստին ու բարձրագույն տոխնոլոգիաների ձեռքբերումներին: Տոնի այցելուներն այս միջոցառումը որակել են «գունագեղ և ինտենսիվ»:

 

ԻՍՊԱՆԻԱ

ՓՈՒՉԻԿԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Իսպանիայում` Տարագոնայի զվարճանքների զբոսայգում, անցկացվել է Փուչիկի աշխարհի առաջին առաջնությունը: Միջոցառումը կազմակերպել են իսպանացի հայտնի վեբ հաղորդավար և մեկնաբան Իբայ Լանոսն ու Բարսելոնայի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն:

Նրանք ոգեշնչվել են ամերիկյան Օրեգոն նահանգում ապրող երեք քույր-եղբայրների՝ Անտոնիոյի, Դիեգոյի և Իզաբելի տիկտոկյան և ինստագրամյան տեսաշարերից, որոնք միլիոնավոր դիտումներ են ունեցել:

Փուչիկի աշխարհի առաջին առաջնությանը մասնակցել են 32 երկրի ներկայացուցիչներ: Խաղի կանոններից մեկն է այնպես անել, որ փուչիկը դիպչի գետնին, նախքան հակառակորդ թիմի անդամը կդիպչի դրան:

Այս խաղ-սպորտաձևում աշխարհի առաջին չեմպիոն է դարձել 18-ամյա Ֆրանչեսկո Դե Լա Քրուզը՝ Պերուից: Նա 6-2 հաշվով առաջ է անցել իր գերմանացի մրցակցից: Երրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիայի ներկայացուցիչը: Խաղերն անցկացվել են ութ մետր երկարություն և ութ մետր լայնություն ունեցող կորտում, որտեղ տեղադրված են եղել բազմաթիվ խոչընդոտներ, այդ թվում՝ մեկ ավտոմեքենա:

Հեղինակ`Մարո Թարվերդյան
Դիտումների քանակ39
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015