Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է լեհ-բելառուսական սահմանին փախստականների հետ կապված ճգնաժամի պայմաններում տեսչական աշխատանքների իրականացման համար տեխնիկական մասնագետներ ուղարկել Լեհաստան՝ փոխանցում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրը։
«Թուրքիայի և Լեհաստանի արտգործնախարարները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին ապօրինի միգրացիայի հետ կապված իրավիճակը։ Չավուշօղլուն հերքել է Թուրքիայի և «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության հասցեին հնչող մեղադրանքները՝ միգրանտներին Բելառուս տեղափոխելու գործում ներգրավվածության վերաբերյալ: Նա Լեհաստանին առաջարկել է տեխնիկական մասնագետներ ուղարկել, որպեսզի հանրությունը պատշաճ կերպով տեղեկացված լինի այդ հարցի վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցը: