Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, նոյեմբերի 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: