Ինչ խնդիրներ կան ճանապարհաշինության ոլորտում, ինչ անել, որ Հայաստանի ճանապարհներն ավելի անվտանգ լինեն՝ քննարկում են հայ և արտասահմանցի մասնագետները: Հարցերի պատասխանը մեկն է՝ մեր երկրի ճանապարհները պետք է կառուցվեն ավելի նորարար մոտեցումներով:
Գնել Սանոսյան (ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում թեմայով համաժողովն անցկացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-40 ռազմավարության ծրագրի շրջանակում:
Պաուլո Սպանտիգատի (ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն) - Մեր նպատակն է օգնել Հայաստանի կառավարությանը՝ իրականացնել մինչև 2025 թվականը ճանապարհային ոլորտի ռազմավարական ծրագրերը:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Այժմ աշխատանքներ են տարվում ներդնելու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով վերլուծության և կառավարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա ավտոմատ կերպով հայտնաբերելու ճանապարհների առավել բարձր վտանգավորության աստիճան ունեցող հատվածները, այսպես կոչված սև կետերը:
Քրիստինե Ղալեչյան - Կարող ենք տեսնել, թե որ հատվածում ինչ վիճակ է, ճանապարհի որ հատվածն է ավելի վտանգավոր:
Ճանապարահաշինության ոլորտում նախկինում կիրառված մեթոդներն այլևս պիտանի չեն՝ ասում է Ճանապարհաշինարարների ասոցիացիայի նախագահը՝ օրինակ բերելով մայրաքաղաքից դեպի իրանի սահման ձգվող ճանապարհները:
Այս պահին իրականացման փուլում է ճանապարհային անվտանգության բարձրացման ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան