Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: