Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքները ամբողջ ծավալով առաջ են գնում: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում:
Նա հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունն այս տարի հաստատել է կենտրոնի վերակառուցման ծրագիրը, որը կարժենա շուրջ 5 միլիարդ դրամ:
-
Ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին
-
Կկառուցվի արևային կայան և ջերմոց
-
Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը
-
Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը
-
Կենտրոնը կունենա շուրջ 430 մահճակալ
-
Կբացվի մանկական բաժանմունք: