• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2018-2020 թթ. իրականացվել է ավելի քան 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր
Հասարակություն
16:4104 Նմբ, 2021

2018-2020 թթ. իրականացվել է ավելի քան 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր

Կառավարության որոշմամբ 532,121.5 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խոսքը 24 համայնքներից ստացված 27 ծրագրերի մասին է. ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 6 մլն դրամ, որից 532 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման կարևորությունն ու նշել. «2018 թվականին մենք քաղաքական որոշում կայացրինք, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան մեր տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը: Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է, որ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և այլ ծրագրեր և կապիտալ ներդրումներ: Կառավարությունը քննարկում և հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում է համալիր ֆինանսավորում՝ ըստ բովանդակության: Տարբեր տոկոսներով է իրականացնում համաֆինանսավորումը: Եվ այսօր մենք հերթական չափաքանակն ենք հատկացնում 9 մարզի՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու և վճարելու համար: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում Սյունիքի մարզին առանձին վճարումներ իրականացրել ենք. բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև նախորդ շրջանում 1 մլրդ դրամ ենք հատկացրել՝ մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով: Նաև վերջերս ևս 500 մլն դրամի հատկացում արեցինք, որը նույնպես պետք է հաշվի առնել այս ընդհանուր ծրագրերի իրականացման պրոցեսում»:

Վարչապետն անդրադարձել է 2018-2020 թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերին և ընդգծել, որ թվերը բավականին խոսուն են: «Եվ այսպես՝ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր: Ներդրման ընդհանուր գումարն ավելի քան 47 մլրդ դրամ է: Այդ ծրագրերի բովանդակությունը նույնպես կարևոր է: Ուրմեն՝ բնակավայրերի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, իրականացվել է 368 ծրագիր: Խմելու, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, հիմնանորոգում՝ 135 ծրագիր, ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում՝ 78 ծրագիր, փողոցային լուսավորության կառուցում կամ նորոգում՝ 161 ծրագիր, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 30 ծրագիր, բնակարանների գազիֆիկացում՝ 50 ծրագիր, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում՝ 93 ծրագիր, հասարակական շենքերի կառուցում, նորոգում, սրա մեջ նկատի է առնվում նաև տանիքների նորոգումը՝ 131 ծրագիր, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում՝ էներգախնայողության միջոցառումների կիրառում՝ 37 ծրագիր, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում՝ 50 ծրագիր, մեքենասարքավորումների տեխնիկայի և գույքի ձեռք բերում՝ 58 ծրագիր, աղբավայրի փակում՝ 1 ծրագիր:

Շատ կարևոր է նաև բացահայտել վիճակագրությունը՝ ըստ մարզերի: Եվ այսպես մարզային վիճակագրությունը հետևյալն է. Արարատի մարզում իրականացվել է 138 ծրագիր՝ 3 848 000 000 դրամի, Արմավիրի մարզում իրականացվել է 102 ծրագիր՝ 2 883 550 000 դրամի, Արագածոտնի մարզում՝ 162 ծրագիր՝ 4 519 000 000 դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 246 ծրագիր՝ 10 298 000 000 դրամի, Կոտայքի մարզում՝ 130 ծրագիր՝ 4 691 000 000 դրամի, Լոռու մարզում՝ 166 ծրագիր՝ 5 228 000 000 դրամի, Շիրակի մարզում՝ 108 ծրագիր՝ 5 000 000 000 դրամի, Վայոց ձորում՝ 53 ծրագիր՝ 1 954 000 000 դրամի, Սյունիքի մարզում՝ 51 ծրագիր՝ 6 739 000 000 դրամի, Տավուշի մարզում՝ 36 ծրագիր՝ 2 486 000 000 դրամի: Ըստ էության, երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018-2020 թվականներին գործնականում մենք պիտի չունենանք գեթ մի բնակավայր, որտեղ շատ կոնկրետ շոշափելի սուբվենցիոն ծրագիր չի իրականացվել»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2021 թվականին՝ այս պահին, ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 400 000 000 դրամ արժեքով: 

«Եթե մենք 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, այսինքն՝ 2.5 տարվա ընթացքում, միայն 2021 թվականին, այս պահին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 400 000 000 դրամ արժեքով: Դարձյալ կարևոր է վիճակագրությունն ըստ մարզերի:

Արագածոտնի մարզում իրականացվում է 82 ծրագիր՝ 3 միլիարդ 193 միլիոն դրամի, Արմավիրի մարզում 60 ծրագիր՝ 2 միլիարդ 861 միլիոն դրամի, Արարատի մարզում 78 ծրագիր՝ 4 միլիարդ 577 միլիարդ դրամի, Գեղարքունիքի մարզում 115 ծրագիր՝ 7 միլիարդ 306 միլիոն դրամի, Կոտայքի մարզում 95 ծրագիր՝ 7 միլիարդ 523 միլիոն դրամի, Լոռվա մարզում 111 ծրագիր՝ 5 միլիարդ 182 միլիոն դրամի, Շիրակի մարզում 62 ծրագիր՝ 5 միլիարդ 247 միլիոն դրամի, Վայոց ձորի մարզում 38 ծրագիր՝ 2 միլիարդ 126 միլիոն դրամի, Սյունիքի մարզում 21 ծրագիր՝ 7 միլիարդ 288 միլիոն դրամի, Տավուշի մարզում 16 ծրագիր՝ 3 միլիարդ 111 միլիոն դրամի: Ընդհանուր առմամբ 48 միլիարդ 419 դրամի:

2021 թվականի ծրագրերն ըստ ոլորտների՝ բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում՝ 162 ծրագիր՝ 18 միլիարդ դրամ, բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում՝ սալարկմամբ, 51 ծրագիր՝ 3 միլիարդ 186 միլիոն դրամ: Մենք գործարկեցինք ծրագիր, որ բնակավայրերի փողոցները ոչ թե ասֆալտապատումով է վերականգնվում, այլ սալարկվում է, որը կարծում եմ և կոլորիտային և գեղագիտական իմաստով ավելի հաճելի է:

Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, 70 ծրագիր՝ 4 միլիարդ 950 միլիոն դրամի, ոռոգման համակարգի կառուցում, 57 ծրագիր՝ 3 միլիարդ 309 միլիոն դրամի, փողոցային լուսավորության կառուցում, նորոգում, 2 միլիարդ 906 միլիոն դրամի, վերականգնվող էներգետիկ, այդ թվում արևային, ֆոտովոլտային կայանների տեղադրում, 19 ծրագիր՝ 1 միլիարդ 102 միլիոն դրամի, բնակավայրերի գազիֆիկացում, 34 ծրագիր՝ 1 միլիարդ 470 միլիոն դրամի, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում կամ նորոգում, 32 ծրագիր՝ 2 միլիարդ 801 միլիոն դրամի, հասարակական շենքերի կառուցում, նորոգում, 72 ծրագիր՝ 3 միլիարդ 28 միլիոն դրամի, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում էներգախնայողության միջոցառումների կիրառում, 27 ծրագիր՝ 3 միլիարդ 438 միլիոն դրամի, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում, 27 ծրագիր՝ 1 միլիարդ 208 միլիոն դրամի, մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում, 38 ծրագիր՝ 2 միլիարդ 365 միլիոն դրամի, երկու ծրագիր ունենք գլխավոր հատակագծերի ձևավորման, ստեղծման, 2 ծրագիր՝ 20 միլիոն դրամի և աղբավայրի փակում, 1 ծրագիր՝ 32 միլիոն դրամի: Այս տարի փողոցների ասֆալտապատում, միայն սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է 199 կիլոմետր, փողոցների սալարկում 40 կիլոմետր»,- ասել է վարչապետը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առավել ևս 2021 թվականի արդյունքներով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել գեթ մի բնակավայր, համայնք, որտեղ շատ շոշափելի, տեսանելի, էական կապիտալ ներդրում չի կատարվել: 

«Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել՝ այսօր կառուցվում, վերակառուցվում են ճանապարհներ, փողոցներ, որոնք 30-40 տարի ընդհանրապես չեն նորոգվել, վերակառուցվում, նորոգվում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք տասնամյակներով չեն նորոգվել, փողոցներ են լուսավորվում, որոնք 30-40 տարի լույս ընդհանրապես չեն ունեցել»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է նաև, որ Կառավարությունը բովանդակություն ունեցող սուբվենցիոն ծրագրերն ընդհանրապես չպետք է մերժի, «Եվ մենք այս ճանապարհով շարունակելու ենք գնալ առաջ, որպեսզի տարածքային համաչափ զարգացումն իրականություն դառնա: Գործնականում մենք կարող ենք ասել, որ 2018-2021 թվականների ընթացքում համայնքներում ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրում ենք ապահովել, իհարկե, համայքների հետ համատեղ: Բայց նաև համայնքներում այս գործիքներով խթանել ենք հարկային կարգապահության մեծացումը, համայնքների բյուջեների կատարման կարգապահությունն ենք ապահովել: Սա կարծում եմ այն շոշափելի և կարևոր արդյունքներից է, որ մենք կարող ենք արձանագրել»:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով որոշմանը, ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման կարևորությունը: «Սուբվենցիոն ծրագրերն, ըստ էության, կապիտալ ծրագրեր են: Դրանք բյուջեում չեն արտացոլվում իբրև կապիտալ ծախսեր, բայց տնտեսության մեջ մտնում են որպես իրական կապիտալ ծախսեր՝ իրենց բոլոր դրական հետևանքներով:

Փոխվել է համայնքի բնակչության՝ համայնքում ապրելու, ստեղծագործելու և արարելու մոտիվացիան, որովհետև տարիներ շարունակ համայնքում տեղաշարժ չտեսնելով՝ որոշակի հիասթափություն է եղել»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ ամեն ինչ արվել է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակն էականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ անդրադարձել է համայնքներում աշխատողների պակասի խնդրին. «Մեր շինարարները բավական մեծ քանակով մրցույթներ են շահել, բայց աշխատողների խնդիր ունեն, որ ավելի արագ տեմպերով աշխատանքներն իրականացնեն»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բիզնեսից ամենահաճախ ստացվող ահազանգն աշխատուժի խնդիրն է. «Հայաստանում արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Շինարարության ոլորտում նույնպես այդ խնդիրն ունենք։ Ամենահաճախադեպ ահազանգը բիզնես ոլորտից ստացվող աշխատուժի խնդիրն է։ Սկսած շինարարության ոլորտից և ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով՝ ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք։ Այս հարցը պետք է ունենանք մեր աչքի առաջ և զբաղվենք այդ խնդիրների լուծմամբ»։

Դիտումների քանակ35
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեր շինարարները մեծ քանակությամբ մրցույթներ են շահել, բայց աշխատողների խնդիր ունեն. Գնել Սանոսյան 12:1404 Նմբ, 2021 Մեր շինարարները մեծ քանակությամբ մրցույթներ են շահել, բայց աշխատողների խնդիր ունեն. Գնել Սանոսյան Հասարակություն
  • Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումը տեղի էր ունեցել ու արդեն լիարժեք գործարկման մեջ է. Փաշինյան 11:3704 Նմբ, 2021 Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումը տեղի էր ունեցել ու արդեն լիարժեք գործարկման մեջ է. Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015