ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ Անկախության օրը ծախսված միջոցներին:
«ՀՀ բյուջեով զրո դրամ է ծախսվել Անկախության տոնի վրա, և մենք որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որպեսզի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեին:
Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին, այո՛, պարոն Վարդանյան, մենք ամեն տարի պետք է նշենք, ասեմ ավելին՝ հնարավորության դեպքում այդ բյուջեները պետք է ավելացնենք, որովհետև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է, և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը մեր քաղաքական կյանքում:
Այո՛, մենք չենք կարող ու չենք նշելու օլիգարխի տոն, բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է»,- ասաց Հարությունյանը: