ՀՀ վարչապետի աշխատակազմը 2022 թվականի ընթացքում կիրականացնի 11 ծրագիր, որից 2-ը՝ Սփյուռքի գծով: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նշվեց, որ 11 ծրագրում ներառված է 45 միջոցառում:
2022 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 19 միլիարդ 675 միլիոն դրամ՝ 2021 թվականի համար հաստատված բյուջեով 30 միլիարդ 24 միլիոն դրամի դիմաց: Այսինքն՝ հատկացվող բյուջեի 34.5 տոկոսով նվազում կա:
«Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022 թվականի ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից, մասնավորապես, ԲՏԱ նախարարության կողմից»,- ասաց Խաչատրյանը: