• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայանի կառուցման գործի նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն
17:4702 Նմբ, 2021

Քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայանի կառուցման գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի կողմից իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհին ավտոգազալցակայանի կառուցման դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան գրության հիման վրա:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, 2019 թ. հունիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով Մասիս համայնքի օրինական շահերին։

Մասնավորապես պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գտնվող, 0.066 հա մակերեսով հողամասի վրա Մասիս քաղաքի 31-ամյա բնակչի կողմից հեղուկ վառելիքի լիցքավորման կայան կառուցելու էսքիզային նախագիծը 2019 թ. ապրիլի 29-ին մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ համապատասխան նորմերի պահանջներին չբավարարելու հիմքով: Շրջանցելով նշված մերժումը՝ 31-ամյա տղամարդը դիմել է Մասիս համայնքի ղեկավարին և համայնքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն-ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նույն հասցեում ավտոլվացման կետ նախագծելու համար:

Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրելով 31-ամյա տղամարդու կողմից ներկայացված փաստաթղթերը, համապատասխան նորմերի և որոշման պահանջների անտեսմամբ, 2019 թ. հուլիսի 19-ին Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի ստորագրմանն է ներկայացրել շինարարության թույլտվություն, որով նշված անձին թույլատրվել է Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կառուցել 2-րդ կատեգորիայի ավտոլվացման կետ։

Վերջինս, առանց տեխնիկական հսկողության և շինարարական կապալի պայմանագրերի, մասնավոր շինարարների միջոցով 2019 թ. հուլիսից սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ, սակայն շինարարության թույլտվությամբ և նախագծով նախատեսված 85 քմ մակերեսով միջին ռիսկայնության ավտոլվացման կետի փոխարեն նշված հասցեի հողամասում, ինչպես նաև այդ նպատակի համար չհատկացված համայնքապատկան հողամասում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, փաստացի կառուցել է 371.94 քմ մակերեսով բարձր ռիսկայնության աստիճանի հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազերի լիցքավորման կայան։

2019 թ. հոկտեմբերին հիշյալ 31-ամյա տղամարդը դիմել է քաղաքապետարանի աշխատակցին՝ շինարարության ավարտը փաստագրելու համար: Աշխատակիցը, տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում ենթադրյալ ավտոլվացման կետի կառուցման ընթացքում կառուցապատողի կողմից թույլ տրված մեծաքանակ խախտումների մասին, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով վերջինիս հետ՝  դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել վերը թվարկված խախտումներն արձանագրելու, նշված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Բացի այդ, տվյալ անձը քաղաքապետարանի աշխատակցի խորհրդով, նախնական համաձայնության գալով ՍՊ ընկերությունների տնօրենների և անհատ ձեռնարկատիրոջ հետ, ձեռք է բերել գործընթացին անհրաժեշտ՝ հետին ամսաթվով կնքված կապալի, տեխնիկական հսկողության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ, որի համաձայն նշված հասցեում կառուցված շինարարական օբյեկտը իբրև համապատասխանել է նախագծին և գործող քաղաքաշինական նորմերին, որը ստորագրվել է շինարարության նկատմամբ իբրև թե տեխնիկական հսկողություն իրականացրած անհատ ձեռնարկատիրոջ և  շինարարական աշխատանքներն իրականացրած ՍՊԸ-ի տնօրենի կողմից։ 

Այնուհետև 31-ամյա տղամարդը նշված կեղծ ակտը, ինչպես նաև կադաստրային չափագրողի կողմից կազմված չափագրման ակտը  դիմումով ներկայացրել է Մասիսի համայնքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը կազմել և 2019թ. դեկտեմբերի 3-ին Մասիսի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացրել նշված հասցեում կառուցված շինության ավարտական ակտը՝ դրանում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որը ստորագրվել է վերջինիս կողմից:

Սակայն 2020 թ. հունվարի 17-ին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վերոնշյալ շինության պետական գրանցումը կասեցվել է, քանի որ նախագծի գլխավոր հատակագծում բացակայել են շենք-շինությունների տեղակայման չափերը հողամասի եզրից, ինչպես նաև հողամասում տեղակայված շինությունները եղել են ինքնակամ։

Պարզվել է նաև, որ Մասիս քաղաքի բնակիչը, առանց քանդելու թույլտվության, 2020 թ. մարտ-ապրիլ ամիսներին ապամոնտաժելու եղանակով ոչնչացրել է վերոնշյալ հասցեին կից գտնվող, Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 17+767կմ հատվածի կամուրջի աջակողմյան մայթի անվահարիչները և ճաղավանդակները, քանի որ դա խոչնդոտ է հանդիսացել վերը նշված հեղուկ վառելիքի լցակայանի տարածք ավտոմեքենաների մուտքին և ելքին,  որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 814.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Մասիս քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Որոշում է կայացվել չարաշահումներին ներգրավված ՍՊ ընկերությունների տնօրենների, անհատ ձեռնարկատիրոջ և կադաստրային չափագրողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Դիտումների քանակ19
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015