ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը:
Ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացման ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 30 մլն դրամ, ներդրումների ու արտահանման խթանման ծրագրի համար՝ 660 մլն դրամ, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրին՝ 160 մլն դրամ, իսկ զբոսաշրջության զարգացման ծրագրին՝ 5 մլրդ 79 մլն դրամ: 2,5 մլրդ դրամ են կազմել նախարարության պահպանման ծախսերը: