ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում ներկայացրել է ԱԻՆ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը։
«Նախատեսվում է, որ պետք է իրականացվի 6 ծրագիր, որոնց շրջանակում՝ 9 միջոցառում։ 2022 թվականի բյուջետային նախագիծն ԱԻՆ մասով նախատեսում է 13 միլիարդ 975․8 միլիոն դրամ ծախսեր, 2021 թվականի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 միլիարդ 216․7 միլիոն դրամ»։
Տեխնիկական անվտանգության կանոնակարգում, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում, սեյսմիկ պաշտպանություն, փրկարարական ծառայություններ, ռազմավարական նշանակության պաշարների կառավարում, արտակարգ իրավիճակների կառավարման պետական քաղաքականության մշակում․ սրանք նախատեսվող ծրագրերն են։