• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:1901 Նմբ, 2021

Կալիֆոռնիան և Լոս Անջելեսն Արցախի կողքին են. պետնախարար Արտակ Բեգլարյանի այցը և արդյունքները

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն Արցախի առաջին պաշտոնյան է, որ 44-օրյա պատերազմից հետո այցելեց Կալիֆոռնիա։ Այցն Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հրավերով է՝ հագեցած համայնքի կառույցների, ամերիկացի գործիչների ու հայ հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներով։ Հանդիպումների առանցքում պատերազմի հետևանքներն ու դրանց վերացման խնդիրն է:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Պատերազմի հետևանքով միակ անդառնալի կորուստը կյանքերն են, մնացած ամեն ինչ դառնալի կարող են լինել, և լինել մեր հետագա հզորացման փոխակերպման հիմքերը։

Իրանահայ միությունում կազմակերպված համայնքային հանդիպմանը Արտակ Բեգլարյանը ներկայացրեց՝ ինչ վիճակում է Արցախն այսօր և ինչ կարճաժամկետ, և երկարաժամկետ ծրագրեր ունի Արցախի կառավարությունը:

Արտակ Բեգլարյան - Հիմա Արցախն ավելի լավ վիճակում է, քան նույնիսկ ես սպասում էի։ Ժողովրդագրական առումով լուրջ հաջողություն կա, հարյուր քսան հազար հայ է այսօր բնակվում, այնինչ այս թիվը չէինք ակնկալում: Սա նշանակում է, որ արցախցին ամուր է իր հողին ու կառչած է ու ասում է՝ մենք ապրելու ենք այստեղ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների։

Արցախի պետնախարարը ամերիկահայ համայնքին ներկայացրեց հինգ հենասյուները, որոնց վրա, իր համոզմամբ, պետք է կառուցվի Արցախի ապագան՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում։ Խոսեց այդ հինգ ուղղությամբ անելիքների և իր տեսլականի մասին։

Վահրամ Շեմասյան (Նորթրիջում Կալիֆոռնիայի պետհամալսարանի հայկական բաժնի ղեկավար) - Իր տված բացատրությունները լուսաբանություն են, որ համայնքը պետք ուներ, քանի որ ահագին տարաձայնություններ կան, ժխտական խոսքեր կան, Արցախի անվտանգության, ինքը հստակ, առարկայական, իրապաշտորեն ամենը ներկայացրեց, կկարծեմ՝ մտքերի մեջ բավական լուսաբանություններ տվավ, և հուսամ՝ հունդերը, որ ցանեց, կծլեն ու արդյունք կտան։

Արցախի պետնախարարին ուղղված՝ համայնքի հարցերը վերաբերում էին երկրի գրեթե բոլոր ոլորտներին՝ էներգամատակարարումից մինչև կրթություն ու զբոսաշրջություն։ Հարցերի գերակշռող մասն արտացոլում էր համայնքի գլխավոր մտահոգությունը՝ Արցախի անվտանգությունը։

Արտակ Բեգլարյան - Ես տպավորված եմ ու կարծում եմ՝ մի ուղղությամբ ենք մտածում: Համայքնում կա մեծ էներգիա ու սրտացավություն, բայց շատերը չգիտեն՝ ինչպես օգնել հայրենիքին ու Արցախին: Այս այցը խթան կինի, որ արդյունավետ գտնի ներուժը՝ հանուն հայրենիքի ու Արցախի զարգացման։

Թոմիկ Ալեքսանյան (Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ, գլխավոր գործավար) - Այնքանով որ ժողովուրդը կարողանա գիտակցի, որ Արցախը մնում է, պայքարում է․․․ հույս է ներշնչում, որ մենք իրավունք չունենք հուսախաբվել, կարելի՝ որ նոր ապագա ենք ստեղծում:

Էնթոնի Փորթանթինո (Կալիֆոռնիայի նահանգային սենատոր) - Արցախի պետնախարարի այցը կարևոր է, քանի որ այն պատուհան է բացում, որով սփյուռքը նայում է դեպի Արցախ։ Կարևոր էր նրա ասելիքը, որ մենք բոլորս դեր ունենք խաղալու Արցախում: Ամեն փոքր բանն այնտեղ մեծ օգնություն է։

Համայնքի հետ մեկ այլ հանդիպում կայացավ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Այստեղ էին նաև ամերիկացի պաշտոնյաներ, Կալիֆոռնիայի նահանգային սենատի և ստորին պալատի անդամներ, Լոս Անջելես մարզի կառավարիչներ և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ։ Ելույթներում նրանք ընդգծեցին, որ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ նահանգը դեռևս 2014 թվականին է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու շարունակում է մնալ Արցախի ժողովրդի կողքին:

Մարիա Էլենա Դուրազո (Կալիֆոռնիայի նահանգային սենատոր) - Պետնախարարն Արցախի պայքարը մարմնավորող կերպար է։ Այցը կարևոր է հատկապես քաղաքական առումով՝ ցույց տալու, որ Կալիֆոռնիան Արցախի ժողովրդի կողքին է։ Դա հզոր մեսիջ է, քանի որ Կալիֆոռնիան կարևոր դերակատար է ամբողջ Ամերիկայի և աշխարհի համար։ Կալիֆոռնիան կշարունակի այդ կարևոր դերը խաղալ Արցախի համար:

Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Կարևոր է, որ համայնքը մոտ կապ պահի Արցախի հետ, որ զգանք, լսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում, և տեսնենք՝ ինչ կերպ կարող ենք օգտակար լինել, և հարաբերությունը միշտ բաց լինի ու երկկողմանի։

Լորա Ֆրիդման (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Արցախում եղել եմ մոտ չորս տարի առաջ, տպավորված էի այդ վայրի ձգողականությամբ և հայ ժողովրդի մշակույթով, որը դաջված է ամեն քարի ու կառույցի վրա։ Գլենդեյլում և Լոս Անջելեսում սարսափով էինք հետևում պատերազմին, և այն այստեղ այնքան շատ մարդու հուզեց։ Պետնախարարի գործունեությունը, որով նա ցույց է տալիս քաջությունն ու դիմացկունությունը, ապագայի հույս է, որ Արցախը կմնա անկախ՝ հայ մշակույթի կրողը՝ հայերի ձեռքում։

Ամերիկահայ համայնքին և ամերիկացի պաշտոնյաներին Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Արցախում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ամերիկահայերին հորդորելով մասնակից դառնալ դրանց։

Զավեն Խանջյան (Ամերիկայի Հայ ավենտարանչական ընկերակցության գործադիր տնօրեն) - Մենք էլ մեր հանձնառություններն ենք հաստատում և պարտականությունները կատարում Արցախի հանդեպ, որ ավելի կարևոր են այսօր»։

Վազգեն Խոդանյան (ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետ) - Այսպիսի այցեը կորևոր են, որ իրենց թեզը ներկայացնեն ամերիկյան տարբեր շրջանակների, որ և՛ իմանան ինչպիսին է Արցախի վիճակը, և օգտակար լինեն ժողովրդին»։

Րաֆֆի Բալյան (ՌԱԿ ԱՄՆ Արևմտյան ափի կենտրոնական վարչության ատենապետ) - Այսօր մենք երկու թևի վրա՝ արցախյան և սփյուռքի, մեծ հույսեր ունենք, որ այն, ինչ Արցախում ծրագրվում է այս օրերին, համագործակցությամբ սփյուռք-հայրենիք-Արցախ, կըրնանք իրագործել։

Հարութ Սասունյան (The California Courier թերթի հրատարակիչ) - Արցախն այս օրերին ամեն օգնության պետք ունի, պետք է համախմբվենք։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի կռիվը միայն հայերինը չէ, այլ համամարդկային և քաղաքակրթական պայքար է։ Ասաց, որ Ադրբեջանի՝ մարդկության դեմ հանցագործությունների մի մասն է միայն ներկայացրել միջազգային հանրությանը, մնացածը դեռ մնում է ոչ ամբողջությամբ ուսումնասիրված ու ներկայացված։

Արտակ Բեգլարյան - Մենք ունենք Արցախի պատառիկը, որի վրա ապրում ենք, շարունակելու ենք պայքարը հանուն մերն իրավունքների ճանաչման և շարունակելու ենք քաղաքական պայքարը հանուն մեր կորսված հայրենիքի վերականգնման:

Արցախի պետնախարարին հյուրընկալեց նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը։ Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ Արտակ Բեգլարյանը հանդիպեց ամերիկյան գործիչների հետ, որոնք մշտապես աջակցել են Արցախին։ Նրանք շեշտեցին, որ այժմ առավել քան կարևոր են համարում արցախցիներին հայտնել իրենց աջակցությունը և վերահաստատել իրենց հարգանքը անկախ, ինքնիշխան պետություն կերտած ժողովրդի նկատմամբ։

Միթչ Օ՛Ֆարրել (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Կարևոր է, որ աշխարհը տեսնի, որ Լոս Անջելեսի քաղխորհուրդը կարևորում է Արցախի ճանաչումը՝ իբրև պատմականորեն հայերով բնակեցված տարածք։ Կարևոր է հատկապես Արցախի ժողովրդի տառապանքի պահին՝ պատերազմից ու դաժանություններից հետո։ Ինքս, համավարակի սահմանափակումների ավարտից անմիջապես հետո, առաջին իսկ հնարավորությոան դեպքում մեկնելու եմ Արցախ։

Փոլ Քորեց (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Կարևոր է աջակցել Արցախի ժողովրդին, որը դժվարության միջով անցավ։ Այնտեղ չէինք, բայց կարող ենք պատկերացնել՝ ինչ էր տեղի ունենում։ Եկել ենք մեր աջակցությունը հայտնելու և շփվելու կարևոր անձնավորության հետ, ինչպիսին Բեգլարյանն է։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները փաստեցին, որ բազմաթիվ բանաձևեր են ընդունել, որոնցով և՛ խորհրդանշական, և՛ առարկայական աջակցություն են ցուցաբերել Արցախին։ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Քևին Դե Լեոնը հպարտորեն ցույց տվեց Արցախի նախագահից ստացած մեդալը, որը նրան շնորհվել էր 2014-ին, երբ Լոս Անջելես քաղաքը պաշտոնապես ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունից պահանջելով նույնն անել։ Այս անգամ պետական պարգևի արժանացավ Փոլ Կրեկորյանը՝ Արցախի պետնախարարի կողմից։

Փոլ Կրեկորյան - Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում բազմաթիվ անգամներ մենք պատվել ենք Արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչին արժանի են որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Երբեմն քննադատվել ենք Ադրբեջանի կողմից, բայց այս քաղաքը կշարունակի հարգել Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը և ազատությունը։ Հատկապես հիմա՝ պատերազմից հետո, շատ կարևոր է, որ մենք պետնախարարի ընդունելությամբ արցախցիներին ասենք, որ Լոս Անջելես քաղաքը կանգնած է նրանց կողքին։

Արցախի պետնախարարը հայկական և ամերիկյան շրջանակների հետ հանդիպումները կշարունակի Սան Ֆրանցիսկոյում, ապա՝ Միացյալ Նահանգների արևելյան ափում։

Հեղինակ`Լիլիթ Սեդրակյան
Դիտումների քանակ151
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026
  • ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո 19:3510 Օգս, 2026
  • «Կանաչ» Ալավերդի. գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս 19:2410 Օգս, 2026
  • Թեհրանը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան համաձայնագրի մասին 19:1210 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:0310 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Firebird կենտրոնը և Սևանը․ մասնագետների արձագանքը տարածվող միֆերին 19:0010 Օգս, 2026
  • Այս տարվա առաջին կիսամյակում մեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանություն 18:5410 Օգս, 2026
  • Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել 18:3910 Օգս, 2026
  • Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում իրանական նավի հետ կապված միջադեպի համար. IRNA 18:2510 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015